«Նրան պետք է հրապարակային այնպես պատժել, որ նրա ճակատագիրը զսպօղակ լինի ցանկացած քոչվորի համար». Արտակ Գալստյան
487
Կիրակի, 22 սեպտեմբերի, 2019 թ., 23:35
Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչվորները միշտ հեռանում են, իսկ մերը դեռ խոսում է:
2018-ին մերժեցինք դարի ամենաանկարող ոճրագործ քոչվորին: Քոչվորի, որ իր ճղճիմ գոյության ընթացքում թաթախվեց ընկերների արյան մեջ, հանձնեց հայոց հողերը, թալանեց երկիրը և վերջապես դավաճանեց հենց իր քոչվոր թիմին: Քոչվորի կյանքը կարելի է բնորոշել երկու բառով՝ կես դարից ավել խայտառակություն: Այսօր քոչվորը դեռ խոսում է, նույնիսկ իրեն թույլ է տալիս իր ազգադավ շուրթերից արտաբերել Նժդեհի անունը և պղծել նրա բառերը: Ամբողջ կյանքն ազգային արժեքներից զուրկ քոչվորն այսօր խոսում է ազգային և ընտանեկան արժեքներից: Նրան թվում է, թե Ռ.Քոչարյանին փուռը տալով ինքն իրագործել է լուրջ շախմատային պարտիա և այլևս իր ողորմելի գոյությանը ոչինչ չի սպառնում: Այս ոչնչությունը, որը հանուն փողի ուրացավ այն ամենն ինչ հնարավոր էր, այսօր համարձակվում է դիմել մի ժողովրդի, որին ունեզրկել, դավաճանել և խոշտանգել է 30 տարի: Այսօր այս քոչվորը իրեն թույլ է տալիս խոսել ջրբաժաններից, առանց հասկանալու, որ բնիկ ազգաբնակչության և քոչվորի մեջ ջրբաժանը դա ի ծնե է: Քոչվորը, ի տարբերություն բնիկ ազգաբնակչության, չունի հայրենիք, տարածք որի հետ կապված է արմատներով, չունի սրբություններ, արժեքներ, նրա ճանապարհը թալանն է, գործունեությունը՝ ավերածությունները և սպանությունները: Քոչվորի խոսքը չունի արժեք, որովհետև խոսքն արժեք ունի, երբ այն արտաբերում է արժեքներ ունեցողը: Քոչվորները միշտ հեռանում են, իսկ մերը դեռ ծպտված ապրում է մեր երկրում: Երեկ նա իր շնորհավորանքով պղծեց մեր Անկախության տոնը, իր այցելությամբ պղծեց մեր հերոսների շիրիմները: Ես, միանշանակ, ընդունում եմ, որ Հայաստանը պետք է դառնա իրավական երկիր և բոլոր հարցերը պետք է լուծվեն օրենքով: Բայց այս դրույթը չի կարող վերաբերվել այն դեպքերին, երբ ազգը կռվում է քոչվորների դեմ: Այս իրավիճակը արտակարգ է՝ պատերազմական: Նույնիսկ ՀՀ Սահմանադրությունն է նախատեսում, որ պատերազմի ժամանակ սահմանափակվում են մարդու ազատությունները, հանուն Հայրենիքի փրկության: Իսկ մեր մերժված քոչվորները մարդիկ չեն և նրանք չեն կարող ունենալ իրավունքներ: Նրանք թշնամի են, նրանք այստեղ են, որ թալանեն և սպանեն: Նրանց դեմ պետք է գործեն պատերազմի օրենքները: Նրանց պետք է դատեն ոչ թե դատարանները, այլ ռազմական տրիբունալները: Իսկ գլխավոր՝ ամուլ քոչվորին դատել պետք չէ. նրա մեղքը բացահայտ է, հանրահայտ փաստ: Նրան պետք է հրապարակային այնպես պատժել, որ նրա ճակատագիրը զսպօղակ լինի ցանկացած քոչվորի համար, որի մտքով երբևիցէ կանցնի հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա»: