«Պատժե՛լ հայկական բանակի սպայի վրա ձեռք բարձրացնող արտոնյալներին». Ժիրայր Սեֆիլյան
443 Երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2019 թ., 11:25 Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատժե՛լ հայկական բանակի սպայի վրա ձեռք բարձրացնող արտոնյալներին: Ս.թ. սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում ՀՀ ԶՈՒ սպա, փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծելով մահվան դուռը հասցնելու դեպքն ակամա զուգահեռներ առաջացրեց Հարսնաքար ռեստորանի մոտ 2012 թ. հունիսի 17-ին ռազմական բժիշկ, մայոր Վահե Ավետյանին ծեծելով սպանելու դեպքի հետ: Զուգահեռի պատճառը ոչ միայն համանման հանգամանքներում սպային խմբով մահու չափ ծեծելու երևույթն էր, այլև ծեծողների առնչությունը իշխանության հետ: Առաջին դեպքում դրանք օդիոզ օլիգարխ, ՀՀԿ-ական բանդայի կարկառուն ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի շրջանակից էին, իսկ այս դեպքում՝ իշխանության առաջին էշելոնի անդամ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի: Սակայն, նկատի ունենալով երկրում տեղի ունեցած փոփոխությունները՝ որոշեցինք սպասել գործող իշխանության, մասնավորապես՝ իրավապահպան մարմինների քայլերին: Հետագա օրերի ընթացքը ցույց տվեց, որ սայլը տեղից չի շարժվում և կարծես թե նույն ձեռագիրն է աշխատում: Վայոց Ձորի մարզպետը, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հիմնավոր կասկածի մակարդակում առնվազն առնչություն ունի դեպքի հետ, ոչ միայն չի դատապարտում տեղի ունեցածը, այլև գրեթե հոխորտաբարո կեցվածքով հարցազրույցներ է տալիս, մինչդեռ վարչապետը դեռևս որևէ հետևություն չի անում և հանդուրժում է նրան իր պաշտոնում: Իսկ իրավապահպան մարմինները ծեծին մասնակցածներից դեռևս միայն մարզպետի օգնականին են մեղադրանք առաջադրել ու կալանավորել։ Մյուսներին իբրև թե դեռ չեն կարողանում բացահայտել: Ընդ որում՝ ինչպես հուշում են մասնագետները, նրանք կիրառում են Վահե Ավետյանի գործով արդեն փորձարկված տարբերակը և արարքը որպես կանխամտածված, ալտերնատիվ հասարակ դիտավորությամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության փորձ (Վահե Ավետյանի դեպքում՝ սպանություն) որակելու փոխարեն Վայոց Ձորի մարզպետի օգնականին ընդամենը ներկայացնում են ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանք: Եթե համարում ենք, որ անցել են ազգադավ ու հանցավոր ռեժիմի ժամանակները և Նոր Հայաստան ենք կառուցում, ապա մարդու, քաղաքացու, ՀՀ Զինված Ուժերի սպայի նկատմամբ դաժան բռնությունը, հատկապես, եթե դա կատարել են իշխանության կամ մերձիշխանական շրջանակի ներկայացուցիչները, պետք է խստագույնս պատժվի իրավական առումով և մերժվի ու արմատախիլ արվի առաջին հերթին իշխանության դատապարտող վարքագծով և ձեռնարկած արդյունավետ միջոցներով: Արտոնյալությունն ու անպատժելիությունը պետք է բացառվեն: Շատ եմ ափսոսում, որ իշխանությունը լուռ է և անգործություն է ցուցաբերում, իսկ իրավապահպան մարմինները նախկինի նման ձգտում են արդարացնել ու փրկել նրա ներկայացուցչին: Մենք տեսնում ենք, որ բռնության դեմ առիթ-անառիթ կատարվող հայտարարությունները որևէ արդյունք չեն տալիս, քանի որ կյանքում նախկինի նման հակառակն է կատարվում: Իշխանությանը չի ցնցում և չի սթափեցնում անգամ այն հանգամանքը, որ ստահակները ձեռք են բարձրացրել Հայկական բանակի սպայի վրա, որ ազգի գոյության ու արժապատվության պահապան-խորհրդանիշն է: Նրա ներկայացուցիչները չեն գիտակցում, որ, այսպես շարունակվելու դեպքում, իրենք էլ կարող են խրվել բռնապետության և ազգուրացության նույն ճահճի մեջ: Դատապարտելով տեղի ունեցածը՝ ՀՀ իշխանությանը հորդորում ենք անհապաղ ու վճռական քայլերով դուրս գալ այս աղետալի ընթացքից և, մասնավորապես՝ |
Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
7618:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
6718:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
9418:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
10317:24Մակրոնն Ուրսուլա ֆոն դեր Լայենին փոխարինող է փնտրում․ #Bloomberg
26217:00Ժապարովն ու Ալիևը այցելել են օկուպացված Արցախ
14316:00«Ուկրաինան շուտով կդադարի գոյություն ունենալ, եթե․․․»․ Լուկաշենկո
19815:48«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան
10515:30