«Մենք չենք դրսևորել մեզ որպես իշխանություն, որը կարող է մարդուն այն օրի հասցնել, որ ինքնասպանության դիմի». Ալեն Սիմոնյան
![]() 294 Երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2019 թ., 20:50 Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության մասին հարցին, ասաց. «Շատ ցավալի դեպք է, բայց իշխանության ճնշո՞ւմ։ Մենք այսքան ժամանակ չենք դրսևորել մեզ որպես իշխանություն, որը կարող է մարդ սպանել, մարդ ծեծել կամ մարդուն այն օրի հասցնել, որ ինքնասպանության դիմի: Առավել ևս՝ իրավապահ մարմինների պարագայում: Տարբեր վարկածներ են պտտվում։ Ես հակառակ վարկածին էլ եմ ծանոթացել. սպանել են, որ չգնա, ցուցմունք տա «Մարտի 1-ի» գործով»: Հարցին, թե «Մարտի 1-ի» գործով վկաների անվտանգությունը պահպանման անհրաժեշտություն կա՞, Ա. Սիմոնյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, այնուամենայնիվ, դատարանի որոշումը առ այն, որ Ռոբերտ Քոչարյանին չպետք է բաց թողնել, խափանման միջոցը փոխելու մասին է խոսքը, ճիշտ է: Այս գործը, իրոք, շատ ջուր կտանի, վերաբերում է շատ ու շատ բարձրաստիճան նախկին պաշտոնյաների, ՀՀ քաղաքացիների ընտանիքներին, պետք է լուրջ լինենք այս հարցով: Մերօրյա Հայաստանը հանգիստ երկիր է»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
