Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Թուրքիան, Պակիստանը և Մալայզիան պայմանավորել են՝ ստեղծելու նոր անգլալեզու միջազգային հեռուստաընկերություն». Վ. Գեղամյան

«Թուրքիան, Պակիստանը և Մալայզիան պայմանավորել են՝ ստեղծելու նոր անգլալեզու միջազգային հեռուստաընկերություն». Վ. Գեղամյան
261
Ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2019 թ., 07:15

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նյու Յորքում ընթացող ՄԱԿ գագաթնաժողովի ընթացքում Թուրքիան, Պակիստանը և Մալայզիան պայմանավորել են՝ ստեղծելու նոր անգլալեզու միջազգային հեռուստաընկերություն, որի նպատակն է «պայքարել իսլամոֆոբիայի դեմ»։ Այս մասին հայտնել է Պակիստանի վարչապետ Ի. Խանը։
Թեև դեռ հայտնի չեն այս նախագծի վերաբերյալ այլ մանրամասներ, սակայն կարող եմ ենթադրել, որ այն իրականում նպատակ է հետապնդելու դառնալու այս երեք երկրների «փափուկ ուժի» գործիքներից մեկը Եվրասիայում։ Այն, ըստ էության, պիտի մրցակցի առաջին հերթին կատարական «Ալ Ջազիրայի» հետ, որը իսլամական աշխարհի առաջատար հեռուսաընկերությունն է և ոչ միշտ ունի «դուրեկան» եթեր իսլամական այլ երկրների (և հատկապես Թուրքիայի համար) Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամից հետո։
Կհետևենք»: