«Քչերին է հայտնի, որ Շիրակ-Քոչարյան հանդիպման ժամանակ է որոշվել, որ Քոչարյանը պետք է դառնա ՀՀ հաջորդ նախագահը». Արման Բաբաջանյան
![]() 461 Երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2019 թ., 21:55 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ամբողջ աշխարհը ոգեկոչում է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահը։ Քչերին է հայտնի, որ հենց Ֆրանսիայի նախագահ Շիրակի հետ ՀՀ վարչապետ Ռ․ Քոչարյանի՝ 1997թ․ սեպտեմբեր ամսին կայացած հանդիպման ժամանակ է որոշվել, որ Քոչարյանը պետք է դառնա Հայաստանի հաջորդ նախագահը։ Շիրակ-Քոչարյան այդ հանդիպման օրակարգում եղել է մեկ հարց՝ Ղարաբաղյան հակամարտության լուծման հնարավորությունը Քոչարյանի՝ ՀՀ նախագահ դառնալու դեպքում։ Շիրակը խոստանում է երաշխավորել, որ միջազգային հանրությունը աչք կփակի Սահմանադրության խախտմամբ Քոչարյանի ՀՀ նախագահ առաջադրվելու փաստի վրա (ՌՔ-ն չուներ ՀՀ 10 տարվա քաղաքացիություն), Քոչարյանն էլ խոստանում էր լուծել Ղարաբաղի հարցը՝ որպես Արցախի առաջին նախագահ, խնդրի կարգավորման գործընթացից դուրս թողնելով բանակցային լիիրավ կողմ Ստեփանակերտին։ Հաջորդ ամիս՝ հոկտեմբերին, Տեր-Պետրոսյանը մեկնում է Փարիզ, Շիրակի հետ ներկա է գտնվում Շառլ Ազնավուրի համերգին, ապա ֆրանսիացի գործընկերոջ հետ բանակցությունների ժամանակ հասկանում է, որ սկսվել է իրեն՝ ՀՀ նախագահի պաշտոնից հեռացնելու ավելի մեծ խաղ, քան կարելի էր պատկերացնել։ Հ․Գ․ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
