«Չանցնող տրյուկ է». Տարոն Չախոյան
![]() 505 Հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2019 թ., 08:45 Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 12-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ դատարանը ստուգեց ամբաստանյալների ինքնությունը: Լսելի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը մշտական աշխատանք չունի: Հարցին՝ առողջական խնդիրներ ունե՞ք, ամբաստանյալը պատասխանեց, որ չէր ցանկանա այդ խնդիրներից դատարանում խոսել: Այսօր արդեն Առաջին լրատվականի տեղեկություններով Քոչարյանը դիմելով Իզմիրլյան բժշկական կենտրոն բողոքել է, որ ինքը տառապում է գիշերամիզությամբ, և շագանակագեղձի ադենոմա ունի, մի առողջական խնդիր, որն ունեն 50-անց գրեթե բոլոր տղամարդիկ, բայց որի համար վիրահատական միջամտության անհրաժեշտություն է առաջանում միայն ծայահեղ դեպքում: Քոչարյանը խնդրել է, որ Իզմիրլյանի գլխավոր տնօերն Արմեն Չարչյանը իր համար նման բժշկական պատմություն հորինի, և հիմնավորի վիրահատական միջամտության անհրաժեշտությունը: Ինչ վերաբերվում է գիշերամիզությամբ տառապելու հետ կապված պատմությանը, սա ևս չանցնող տրյուկ է, քանի որ նման հիվանդությամբ տառապելու փաստացի ապացույցներ գոյություն չունեն: Ամբողջ պատմությունը գիշերամիզության հետ կապված ամենայն հավանականությամբ հորինված է գլխավոր մեղադրյալի ու նրա պաշտպանների կողմից, որպեսզի վիրահատական միջամտության արդյունքում գլխավոր մեղադրյալը չներկայանա դատարան ու կանգնի պատասխանատավության առաջ; Չնայած, որ եթե իրականում գլխավոր մեղադրյալը իրոք տառապում է գիշերամիզությամբ, ապա արդեն իսկ պարզ է դառնում, թե ինչու վերջինս հրաժարավեց դատարանում պատասխանել դատավորի հարցին իր առողջական խնդիրների մասին: Դե մի տեսակ անհարմար կստացվեր, երբ հայտարարվեր, որ երկրի երբեմնի «ՄԻԱԿ ՏՂԱՄԱՐԴԸ» գիշերները տակը չիշիկ է անում»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
