«ՀՀ-ն բանակցում է Ավստրալիայում դեսպանատուն բացելու ուղղությամբ». Զոհրաբ Մնացականյան
![]() 261 Չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2019 թ., 17:20 ՀՀ-ն Ավստրալիայում դեսպանատուն բացելու մտադրություն ունի: Այդ մասին Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Վերջերս ՀՀ-ում էին Ավստրալիայի խորհրդարանականները, և այդ երկրի դեպանատուն բացելու ծրագրերի մասին Զ. Մնացականյանին հարց ուղղեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց, որ դեսպանատուն բացելու շուրջ այժմ բանակցություններ են տարվում: «Ավստրալիայում դեսպանատուն ունենալը ՀՀ նպատակն ու գերակայությունն է: Եվ Ավստրալիան մեր անմիջական գերակա ցանկի մեջ է: Սակայն որպեսզի ավելի հստակ հայտնենք մեր նպատակների ժամանակացուցը, անհրաժեշտ է ավարտել որոշ բանակցություններ մեր գործընկերների հետ, ներառյալ՝ այն գործընկերների, որոնք գտնվում էին ՀՀ-ում, որպեսզի կարողանանք ավելի ողջամիտ ծրագիր ունենալ՝ դեսպանություն բացելու»,- նշեց ԱԳՆ ղեկավարը: Ըստ նրա՝ աշխատելու են դիվանագիտական ներկայացուցչության բացումն անել հնարավորինս արագ ժամկետում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
