Ղազախստանում բժիշկները նորածնին սպանել են սառցախցիկում՝ փաստաթղթային սխալը կոծկելու համար

Ղազախստանի Աթիրաու քաղաքի ծննդատան բժիշկներին կասկածում են նորածնի միտումնավոր սպանության համար: Հետաքննության տվյալներով՝ բուժհաստատության աշխատակիցները ծննդկաներից մեկի ծննդալուծությունից հետո նրա երեխային անփութաբար գրանցել են որպես մեռելածին, չնայած որ երեխան կյանքի նշաններ է ցույց տվել: Եվ բժիշկները, փոխանակ անհապաղ միջոցներ ձեռնարկելու ու երեխայի կյանքը փրկելու, գործել են ըստ իրենց ձևակերպած փաստաթղթերի: Նրանք դեռևս ողջ նորածնին դրել են սառնարանային խցիկ, որտեղ էլ նա մահացել է:
Հաղորդվում է, որ հանցանքի դրդապատճառներից մեկն էլ այն է եղել, որ տվյալների բազա մուտք գործած տվյալները այլևս անհնար է եղել շտկել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օրերս ծննդաբերած Հայկուհի Խաչատրյանի հավաստիացումներով՝ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի («Հանրապետական ծննդատուն») տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն և մանկաբարձ Ռուզաննա Քեհյանը վաճառել են իր տղա երեխային, իսկ իրեն խաբել են, թե նա մահացել է: Ոչ երեխան, ոչ նրա դին մինչ օրս չի հայտնաբերվել: Երեխան ծնվել է սեպտեմբերի 24-ին:

Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
4119:18
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
7118:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
6618:36
Արևմտյան երկրները ռուսների որս են հայտարարել, այդ թվում՝ Հայաստանում. Զախարովա
10318:25
«Ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինն» օգտվել է՝ խեղաթյուրելով ողջ իրականությունը»․ Աննա Ստեփանյան
7218:18
«Քաղաքական մրցակիցներին բանտերում սպանելով՝ Փաշինյանը տեղավորվում է Լուկաշենկոյի ու Պուտինի արանքը»․ Սուրեն Սահակյան
7217:48
«Յուրաքանչյուր թմրամոլ դարձած երեխայի ճակատագիրն այսուհետ նաև ձեր խղճին է լինելու»․ Տիգրան Քոչարյան
6917:24
«Պարզվում է՝ ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել․ սա չպետք է դառնա պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն»․ Քրիստինա Վարդանյան
9116:00