Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը
66
Այսօր, 16:42

Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստը։ Նիստը բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նիստին մասնակցում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։

Նիստի օրակարգում են համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության հարցերը, ՀԱՊԿ-ի գործունեության արդյունքները, ինչպես նաև հավաքական անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցառումները։

Գագաթնաժողովի օրակարգում ներառված է նաև Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի դրույթների կիրառման հարցը։ Այս մասին ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։