Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Երկու ընդդիմադիր գործիչ, երկու ողբերգական մահ»․ Մեսրոպ Եսայան

«Երկու ընդդիմադիր գործիչ, երկու ողբերգական մահ»․ Մեսրոպ Եսայան
66
Այսօր, 16:48

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակից Մեսրոպ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2025թ-ի մարտի 30-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում ՔՊ-ին հաղթած ընդդիմադիր համայնքապետը նույն տարվա սեպտեմբերի 23-ին սպանվեց սեփական տան բակում։
2026թ-ի հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններից ընդամենը չորս օր առաջ կալանավորվեց Ստեփանավան համայնքում ընդդիմադիր կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող թեկնածուն, որը նոյեմբերի 10-ին մահացավ կալանավայրում։
Երկու դեպք, երկու ընդդիմադիր գործիչ և երկու ողբերգական մահ։ Սրանք պարզապես զուգադիպությո՞ւններ են, թե՞ մի իրականության դրսևորումներ, որը պետք է լրջորեն մտահոգի հասարակությանը»։

Աղբյուրը`   Մեսրոպ Եսայան