«Ես նման տարածքային կորուստների աջակիցը չեմ լինի». Արման Մելիքյան
![]() 616 Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2019 թ., 03:30 Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1989 թվականի դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ և ԼՂԻՄ-ի վերամիավորման մասին որոշումը կիրառելի չէ երկու հիմնավորմամբ՝ իրավական ու ռազմաքաղաքական: Այն ժամանակ նաև ՀԽՍՀ տարածքում գործել է ԽՍՀՄ օրենսդրությունը, որն այդ կարգի որոշումների հաստատման հստակ ընթացակարգ ուներ: Վերամիավորման վերաբերյալ ՀԽՍՀ և ԼՂԻՄ դիմումը մերժվել է ըստ այդ ընթացակարգի, ինչից հետո ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդը ԼՂԻՄ Ազգային Խորհուրդ անվնումն ունեցող մարմնի հետ համատեղ կայացրել է վերամիավորման մասին որոշումն՝ անտեսելով վերադաս մարմնի մերժումը: ՀԽՍՀ ԳԽ և ԼՂԻՄ ԱԽ վերամիավորման մասին այդ համատեղ որոշումը հնարավոր կլիներ օրինական համարել, եթե մինչև դրա կայացումը Հայաստանը նաև ԽՍՀՄ կազմից դուրս գալու և ՀԽՍՀ տարածքում դրա օրենսդրության գործողությունն ամբողջապես կասեցնելու վերաբերյալ որոշում կայացրած լիներ: Սակայն, այս իրավական անհամապատասխանությունից բացի, հարցը նաև տարածքային ասպեկտ է պարունակում՝ հիշյալ որոշումը նախատեսում էր վերամիավորում 4400 քառակուսի կիլոմետր տարածքով ու ՀԽՍՀ հետ ընդհանուր սահման չունեցող ԼՂԻՄ-ի հետ: Եթե ոմանք ուզում են ներկայիս Արցախի տարածքի երկու երրորդից կամավոր կերպով զրկվել այդ որոշումը դրոշ դարձնելով՝ իրենց գործն է, բայց ես նման տարածքային կորուստների աջակիցը չեմ լինի»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
