Քիմ և Քորթնի Քարդաշյանները վերադարձել են իրենց արմատներին․ միջազգային մամուլի արձագանքը

Ամերիկյան հանրահայտ TMZ պարբերականն անրադարձել է Քարդաշյան քույրերի՝ Հայաստան ուղևորությանը:
Հրապարակումը, մասնավորապես, մեծ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Քիմը և Քորթնի Քարդաշյանները այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ Քիմը մկրտել է իր երեխաներին՝ տալով նրանց հայ սրբերի անուններ: Ըստ պարբերականի՝ Քարդաշյանի կրտսեր որդուն՝ Փսալմին, մկրտության ընթացքում տվել են Վարդան անունը, Սեյնթին՝ Գրիգոր, իսկ Չիկագոյին՝ Աշխեն։ «Քիմ և Քորթնի Քարդաշյանները վերադարձան իրենց արմատներին և իրենց երեխաներին տարան իրենց հետ, որպեսզի կատարեն կրոնական արարողությունը»,- գրում է TMZ-ն:
Պարբերականը նշվում է, որ երեխաները՝ Սեյնթը, Չիկագոն, Փսալմը և Մեյսոնը (Քորթնի Քարդաշյանի որդին) հագել էին սպիտակ հագուստ, որը ընդունված է հայկական ավանդույթում՝ մկրտության ժամանակ:
Քիմ Քարդաշյանի դուստրը նախկինում մկրտվել է Երուսաղեմում՝ 2015 թվականին: Ինչ վերաբերում է Քորթնի Քարդաշյանի դստերը՝ Պենելոպեին, ով կրում էր մանուշակագույն զգեստ, պարզ չէ՝ նա մկրտվել է, թե ոչ:
LIFE.ru-ն էլ գրում է, որ մկրտությունն անցել է սովորական պայմաններում, առանց ճոխությունների ու հանդիսավորությունների, իսկ կնքահայր է դարձել եկեղեցու սարկավագներից մեկը:
Երեխաների մկրտությանն անդրադարձել է նաև հեղինակավոր DailyMail-ը՝ հրապարակելով նաև լուսանկարներ:







«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
6902:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
8300:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
96Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
106Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
118Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
189Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
97Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
112Երեկ, 17:12