«Հայաստանը չպետք է լինի տարածաշրջանային դիտորդ-պետություն». Դանիել Իոաննիսյան
![]() 281 Կիրակի, 13 հոկտեմբերի, 2019 թ., 16:25 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ առաջարկեցի քննարկել Սիրիայի հյուսիս հայկական ԶՈւ որոշ ստորաբաժանումներ ուղարկելու հարցը, և դա բավականին մանիպուլատիվ տարածվեց (ոմանք անգամ ասացին, որ ես ԿԳԲշնիկ եմ)։ Հստակեցնեմ հետևյալը. 1. Առաջարկում եմ ոչ թե ուղարկել, այլ քննարկել դա։ Այո, ռիսկերի հետ միասին դրանից օգուտ էլ կլինի և ինձ համար միարժեք չի, թե ինչն է շատ՝ ռիսկերը, թե օգուտը։ 2. Դա, մեղմ ասած, չպետք է լինի լայնածավալ զորախումբ։ Դա կարող է լինել սահմանափակ կոնտինգենտ, կազմված, օրինակի համար, կոնսուլտանտներից կամ այլ նեղ մասնագիտացմամբ զինվորականներից՝ փորձի փոխանակման, հետախուզական ինֆորմացիայի հավաքագրման և, միգուցե, այլ սահմանափակ առաջադրանքներով։ 3. Որևէ դեպքում դա չպետք է լինի Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի էգիդայի տակ։ Դա պետք է համաձայնեցնել Սիրիայի (այո, բռնապետական) իշխանությունների և տեղացի ինքնապաշտպանական խմբերի հետ։ 4. Հայաստանը չպետք է լինի տարածաշրջանային դիտորդ-պետություն։ Մենք պետք է դառնանք դերակատար, ձեռք բերենք դաշնակիցներ։ Ողջ քաղաքակիրթ աշխարհը դեմ է թուրքական այս ագրեսիային և արևմուտքի հետ հարաբերություն փչացնելու ռիսկ, մեղմ ասած, չկա։ 5. Մեր հետախուզությունն ու ԶՈւ-ն պետք է 5 մատի պես տիրապետեն իրավիճակին, թուրքական բանակի մարտավարությանն ու դրա հակազդման ձևերին։ Սա անհրաժեշտ է, եթե մենք երկարաժամկետ առումով ուզում ենք դառնալ առանց Ռուսաստանի Թուրքիայից պաշտպանվելուն ունակ պետություն։ Բայց նորից. Ես չեմ պնդել զորք ուղարկելը ու իրոք համարում եմ, որ դա քննարկման ենթակա հարց է։ Հույս ունեմ, որ իշխանություններն ու անվտանգության մարմինները դա քննարկում են։ Հ.Գ. Կներեք, բայց ես իրոք Հայաստանի ապագայի հարցում շատ ամբիցիոզ եմ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
