«Այդ տեսլականը ցույց է տալիս, որ Ալիևը ցանկանում է Արցախը՝ առանց իր բնիկ ժողովրդի». ԱԳՆ մամուլի խոսնակ
![]() 349 Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ., 16:40 «Ադրբեջանի նախագահը հիշատակում է երբեմնի ծաղկուն, ամբողջական հայկական, 5 հազար բնակչություն ունեցող Մարաղա բնակավայրը, որի բնակչությունը 1992թ. ոչնչացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Իսկ բնակավայրը շարունակում է մնալ Ադրբեջանի օկուպացիայի տակ: Այժմ Ադրբեջանի նախագահն ի լուր աշխարհի նշում է, որ այդ բնակավայրը վերակառուցվել է և բնակեցվել է ադրբեջանցիներով»,- ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օրերս արած հայտարարությանը: Ըստ Ա. Նաղդալյանի՝ հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահն այդ հայտարարությունն անում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ադրբեջանական համատեքստում և ներկայացնում որպես լավագույն տարբերակ և տեսլական: Իսկ այդ տեսլականը ցույց է տալիս, որ Ալիևը ցանկանում է Արցախը՝ առանց իր բնիկ բնակչության: Ըստ ԱԳՆ մամուլի խոսնակի՝ Մարաղայի տարբերակի խրախուսումը բացահայտում է Ադրբեջանի ղեկավարության իրական մտադրությունը՝ ժողովուրդներին նախապատրաստել ոչ թե խաղաղության, այլ բռնության: «ՀՀ-ն երբևք թույլ չի տա Արցախում նոր վայրագություններ, ցեղասպան նոր գործողություններ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
