«Գալիք երեք-չորս տարիների ընթացքում Թուրքիայի ազդեցությունն ու ռազմական ներուժն աճելու են». Արման Մելիքյան
![]() 385 Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ., 21:15 Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարիներ առաջ Հայաստանում ասպարեզ հանվեց մի թեզ, ըստ որի՝ պաշտոնական Վաշինգթոնը Հայաստանը դիտարկում է որպես Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները զսպող գործոն: Հավանաբար, այդ թեզը նաև շատերի մոտ հույսեր առաջացրեց, որ մոտ ապագայում Թուրքիան կործանվելու է որպես պետություն, իսկ մենք էլ, վերջապես, կկարողանանք վերահաստատել ՀՀ ինքնիշխանությունը մեր հայրենիքի արևմտյան հատվածում: Չի կարելի բացառել Թուրքիայի տրոհման հնարավորությունը, բայց ելնելով աշխարհաքաղաքական գործընթացի ներկայիս բովանդակությունից ու տրամաբանությունից, անհրաժեշտ է աչքի առաջ ունենալ, որ այդ հնարավոր տրոհումն առաջիկա տարիներին տեղի ունենալիք իրադարձություն չէ: Ավելին, գալիք երեք-չորս տարիների ընթացքում Թուրքիայի ազդեցությունն ու ռազմական ներուժն աճելու են: Նա անգամ կստանա այսօր իրեն առերևույթ քննադատող որոշ պետությունների անվերապահ և բազմաբնույթ աջակցությունը: Մենք, անշուշտ, պետք է ձգտենք համախմբել մեր հնարավոր դաշնակիցների ներուժը՝ Թուրքիայի կողմից մեր դեմ ուղղված մարտահրավերները չեզոքացնելու համար, բայց պետք է պատրաստ լինենք նրան, որ ինչ-որ մի պահի որոշ ժամանակով կարող ենք նաև միայնակ մնալ՝ մեր հակառակորդներին դեմհանդիման: Այդ դեպքում ամեն ինչ կախված կլինի մեր համախմբվելու և խելամիտ ու կազմակերպված հակազդեցություն ցույց տալու ունակությունից և լավ կանենք՝ հիմիկվանից սրան նախապատրաստվենք»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
