Սիրիայի քրդերը դրական են գնահատել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հրադադարի համաձայնագիրը․ Regnum

«Սիրիայի ժողովրդավարական ուժերի» ղեկավար Ալդար Խելիլը հայտարարել է, որ քրդական ուժերը դրական են գնահատել Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնությունը՝ դադարեցնել Սիրիայում «Խաղաղության աղբյուր» գործողությունը, գրում է Regnum գործակալությունը՝ հղում անելով Al-Arabiya-ն: Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ է վարել ԱՄՆ փոխնախագահ Մայք Պենսի հետ: Բանակցությունները տևել են չորս ժամ: Ըստ արդյունքների՝ Պենսը հայտարարել է, որ Թուրքիան համաձայնել է դադարեցնել կրակը Սիրիայի հյուսիս-արևելքում 120 ժամ տևողությամբ: Այս ընթացքում սիրիական քրդական կազմավորումները պետք է տեղափոխվեն «անվտանգ գոտի»:
30 կմ երկարությամբ «անվտանգ գոտի»-ն կլինի Թուրքիայի և Սիրիայի սահմանին: Բացի այդ, Պենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի զինված ուժերը չեն վերադառնա այս գոտի:

«Հայ ավանդատուների 300 միլիոն դոլարով կաշառք է տրվել ամերիկյան օլիգարխիատին»․ Արթուր Դանիելյան
5901:06
ԱՄՆ-ն Պուտինին հրավիրել է G20 գագաթնաժողովին. Կրեմլը պատասխանել է
11000:43
Ծորակներից կեղտաջուր է հոսում նաև Օտյան փողոցում (տեսանյութ)
7200:30
Ջուր չի լինի նաև Արաբկիրի, Քանաքեռ Զեյթունի, Կոտայքի բազմաթիվ հասցեներում
8300:12
«Վեոլիա Ջուր»-ը պնդում է՝ ջրի որակի խնդիրներ չկան
69Երեկ, 23:53
«Պահանջում ենք դադարեցնել քրեական հետապնդումը և վերացնել Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու արգելքը»․ Արա Զոհրաբյան
132Երեկ, 23:12
«Կարո՞ղ է վերջապես զբաղվեք անշարժ գույքի շուկայի վերահսկմամբ». Մարիամ Աբրահամյան
79Երեկ, 23:00
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում․ 17 ժամ ջուր չի լինի
113Երեկ, 22:30