«Նաիրի Հունանյանը պետք է նախ հանդես գա ասելիքով». Անդրանիկ Քոչարյան
![]() 431 Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ., 15:10 «Նաիրի Հունանյանը, եթե հիմա այդպիսի ցանկություն ունի, եթե ունի ինֆորմացիա, որն էապես հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանն իմանալու, թե վերջապես հոկտեմբերի 27-ին ի՞նչ է տեղի ունեցել, պետք է նախ հանդես գա ասելիքով»,- այսօր Ազգային ժողովում անդրադառնալով Նաիրի Հունանյանի վաղաժամկետ ազատ արձակման դիմումին, ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ Նաիրի Հունանյանն ընդամենը ցանկություն է հայտնել 20 տարի հետո հայտնվել ազատության մեջ, սակայն կարծում է, որ այդպիսի հանցագործություն կատարած մարդը, որ 20 տարի զրկել է երկիրը զարգացման հեռանկարից, դրա իրավունքը չունի. «Նա հնարավորություն է տվել այլ ուժերի՝ մեր երկիրը մտցնել կոռուպցիոն այնպիսի համակարգի մեջ, որից հնարավոր եղավ ազատվել 20 տարի հետո միայն: Այդ կոռուպցիոն համակարգն էր, որ պահում էր իշխանությունը: Այդ օլիգարխիկ կոռուպցիոն համակարգն էր, որը ընտրությունից ընտրություն սպասարկում էր իշխանության վերնաշերտին, և այսօր էլ այդ վերնաշերտը, տեսնում եք, ինչպիսի կատաղի պայքար է տանում հնարավոր բացահայտումներին խոչընդոտելու համար: Դա լինի մարտի 1, թե ապրիլյան քննության հանձնաժողով»,- նկատեց Ա. Քոչարյանը: Խոսելով Հունանյանի հոգեկան խնդիրներից՝ ասաց, որ իր տեղեկություններով հոգեկան խնդիրներ ունեցել է նաև նրա մայրը, որը մի քանի տարի առաջ մահացավ, քեռին, որը մեկուսարանում կախվեց անհայտ պայմաններում: «Հոգեկան խնդիրներ չէին կարող չունենալ Նաիրի Հունանյանի խմբի անդամները, որովհետև հոգեկան շեղումներով մարդկանց են միշտ օգտագործում նման հանցագործությունների համար»: Հարցին՝ ի՞նչ ազդակ կարող է լինել Հունանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակվելու մասին դիմումը, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Երևի որոշ մարդիկ իրեն հույս են տվել, որ այդպիսով կարող է հնարավորություն ունենալ ազատության մեջ հայտնվելու, բայց դա իշխանությունների հետ ոչ մի կապ չունի»: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը նույնպես պետք է ասելիք ունենա. «Որովհետև 27-ի օրը նախագահականում հանդիպում էր բարձրաստիճան ինչ-որ պաշտոնյայի հետ և այնտեղ հրավիրել էր Վազգեն Սարգսյանին, որին փորձում էր համոզել, որ չարժի այդ օրը գնալ Ազգային ժողով: Ես դա մի քիչ այլ կոնտեքստում եմ նայում. դա նշանակում է, որ նախաքննական մարմինը նոր հանգամանքերի պայմաններում դեռ շատ հարցերի ուսումնասիրման հնարավորություն պետք է ունենա, որից իրեն զրկել են 20 տարի առաջ: Քսան տարի առաջ Ռոբերտ Քոչարյանը պետք է ամեն ինչ աներ, որ 27-ը օր առաջ բացահայտվեր»,- եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
35300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
453Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1069Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
481Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1278Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1218Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1026Երեկ, 14:24
