«Արցախում սև, կեղտոտ փիարն ու հակաքարոզչությունը լայն թափ են առել». Գեղամ Բաղդասարյան
![]() 295 Ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2019 թ., 20:25 Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում բուն ընտրական գործընթացներին բավականին ժամանակ կա, բայց սև, կեղտոտ փիարն ու հակաքարոզչությունն արդեն լայն թափ են առել։ Այս առնչությամբ կուզեի դիմել իմ համերկրացիներին։ Սիրելի արցախցիներ, այս կեղտոտ արշավը հիմնականում իրականացնում են ֆեյքեր (կեղծ օգտատերեր), կեղծանուններով կամ անանուն աղբյուրներ, ավելի հասկանալի ասած՝ կենդանի «անոնիմկաներ»։ Հակաքարոզչության ու ապատեղեկատվության այս անազնիվ ու կեղտոտ արշավից անմասն մնալու համար մի խորհուրդ տամ, որ կարող է օգտակար լինել ձեզ։ Հայրս, որ Արցախի 20-րդ դարի լավագույն ուսուցիչ կոչումն ունի, որևէ մարդու մասին խոսք գնալիս անմիջապես հարցնում էր՝ «տակռեն հուվե՞ր ըն»։ Ինչ եմ ուզում ասել՝ ուշադիր նայեք այդ արշավն իրականացնողներին, մի խաբվեք նրանց ֆեյսբուքյան էջի պատահական կենտ լուսանկարով։ Իրական օգտատերերը զավակներ, հարազատներ, բարեկամներ ու գործընկերներ են ունենում, որոնք ֆեյսբուքյան էջերում պարբերաբար կապի մեջ են լինում նրանց հետ՝ ծնունդ են շնորհավորում, զավակների ու բարեկամների ուրախությամբ ուրախանում ու տխրությունը կիսում։ Նրանցից հաստատ ոմանց կճանաչեք, կամ լսած կլինեք նրանց մասին։ Իսկ եթե այս ամենը չկա, և օգտատերը միանգամայն անծանոթ մարդ է՝ առանց «տակռեների» մասին բավարար տեղեկատվության, ապա մի վստահեք նրանց։ Եթե նրանք խորշում են իրենց իրական դեմքերից ու արմատներից, ապա նրանց նկատմամբ ձեր խորշանքի ու արհամարհանքի եռապատկման համար բոլոր հիմքերը կան։ Ի վերջո, առօրյա կյանքում մարդ ի՞նչ է անում գարշահոտության հանդիպելիս։ Ճիշտ է, քիթը բռնում է ու հեռու գնում»: |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
