«Նաիրի Հունանյանն ինձ շատ անուններ է տվել, որոնք պատահական չեն». Արման Բաբաջանյան
![]() 806 Ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2019 թ., 23:15 «Նաիրի Հունանյանից ստացա պատասխաններ, որոնք էական տարբերություններ ունեն քրեական գործում տեղ գտած փաստագրումներից», - այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը Հիշեցնենք, որ նա հանդիպել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկչական խմբավորման պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ: Խոսելով խորհրդարանում ահաբեկչական հարձակում իրականացրած անձի ադեկվատության մասին՝ Բաբաջանյանը եթերում ասել է, թե երկու ժամ ոչ ադեկվատ մարդու հետ խոսել հնարավոր չէ՝ հավելելով, սակայն, որ մթագնման պահեր ևս եղել են: Հարցին, թե Հունանյանի ասածների մեջ արդյոք կա՞ն այնպիսի նոր փաստական հանգամանքներ, որոնք գործի վերաբացման հիմք կարող են դառնալ, Բաբաջանյանը պատասխանել է, թե առանց Հունանյանի հայտարարությունների էլ բավարար հիմքեր կան դրա համար․ «Կարծում եմ, որ Մեղրիի վերաբերյալ վերջին շրջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից շրջանառվող ուղղակի ապացույցները լիուլի են, որ մենք ձեռնամուխ լինենք գործի վերսկսմանը: Եվ պիտի ասեմ, որ Մարտի 1-ի գործը, որ հիմա նոր-նոր սկսվում է քննվել դատարանում, Նաիրի Հունանյանի փոխանցածի համեմատ ծաղիկներ են: Կարծում եմ, երանի կտան մեղավորները, որ Մարտի 1-ով վերջանա ամեն ինչ»,- ասել է Բաբաջանյանը: Նա նշել է, որ Հունանյանն իրեն շատ անուններ է տվել. «Անունները, որոնք նա հնչեցրեց, պատահական չեն: Քաղաքական այն գործիչները, որոնք դուրս էին գալիս Ազգային ժողովից և ռոմանտիկների քայլ էին ընդամենը բնորոշում Նաիրի Հունանյանի կատարած ոճիրը, պարզվում է, ոճիրից մի քանի օր առաջ հանդիպել են Նաիրի Հունանյանի հետ և նրան սնուցել են, նրան ոռոգել են իր մտադրության մեջ և նրան, ըստ էության, մղել են այդպիսի գործողության դիմել: Նաիրի Հունանյանը միայնակ չի եղել։ Սա հաստատապես կարող եմ ասել: Նաիրի Հունանյանին սպասել են դրսում, Նաիրի Հունանյանի մտադրությունը ոռոգվել է Հայաստանից դուրս և Հայաստանի ներսում: Եվ այդ ոճրագործությունը ունի պատվիրատուներ Հայաստանից դուրս և ունի շահառուներ Հայաստանից ներս»,- նշել է պատգամավորը: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
