«Նաիրի Հունանյանը ուզում է՝ դիմում գրի, խոսի, թե չխոսի, մինչև իր կյանքի վերջը պետք է անցկացնի բանտում». Ստեփան Դեմիրճյան
![]() 458 Կիրակի, 27 հոկտեմբերի, 2019 թ., 18:15 Այսօր՝ լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 27-ի ոճրագործության ընթացքում զոհված ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանն ասել է, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը վերաբացելու որոշում չկա, սակայն կա հանրային մեծ պահանջ: «Նույնիսկ 20 տարի անց լիարժեք բացահայտման հասարակական պահանջն էլ ավելի է ուժեղացել այն պատճառով, որ ժողովուրդը տեսնում է՝ նոր իշխանությունը բացահայտում է պետության դեմ կատարած հանցագործությունները, ունի քաղաքական կամք, կաշկանդված չէ, և ժողովուրդը հույս ունի՝ իշխանությունը կանդրադառնա նաև Հոկտեմբերի 27-ի ոճրագորությանը»,- ասել է Ստ. Դեմիրճյանը։ Անդրադառնալով Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատման մասին դիմումին՝ Ս. Դեմիրճյանն ասել է. «Ուզում է՝ դիմում գրի, ուզում է՝ խոսի, ուզում է՝ չխոսի, նա մինչև իր կյանքի վերջը պետք է անցկացնի բանտում, պետք է նստի, կան հանցագործություններ, որոնք չեն ներվում»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
