Արմատներով հայ կոլեկցիոները Փարիզում աճուրդի կհանի հայկական արվեստի եզակի նմուշներ

Դեկտեմբերի 4-ին Փարիզի «Boisgirard-Antonini» աճուրդում հայկական մշակույթին վերաբերվող բացառիկ նմուշներ են աճուրդի դրվելու։ Հայկական արմատներ ունեցող կոլեկցիոներ, քաղաքական գործիչ Գիյոմ Արալն արդեն երկրորդ անգամ աճուրդի կհանի հայկական մանրանկարչության, նկարների, կտավների իր հավաքածուի եզակի նմուշներից:
MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Գիյոմ Արալը պատմեց իր ընտանիքի պատմության, իր հավաքածուի ձեռբերման մասին:
«Մեկ քառորդ չափով հայ եմ: Հայրական պապս Զմյուռնիայից էր: Նա հեռացավ 1922-ին և բնակություն հաստատեց Մարսելում: Հենց այդ թվին թուրքերը կրակի տվեցին Զմյուռնիայի հայկական և հունական թաղամասերը, մեծ կոտորած իրականացրին։
Հավաքածուիս մասին ասեմ, որ դեռևս երիտասարդ տարիքից մշտապես հետաքրքրվել եմ հայկական արվեստի գործերով։ Առաջին իրերս գնել եմ Ստամբուլի շուկայից, երբ 16 տարեկան էի։
Այդ ժամանակվանից սկսված հավաքում եմ այն ամենը, ինչը հայկական մշակույթին է վերաբերվում։
Ես Նիսում ունեմ ժամանակակից արվեստի պատկերասրահ, բայց հայկական արվեստի գործերը միայն իմ անձնական հավաքածուի համար եմ հավաքում»,- պատմեց նա:
Հարցին՝ որտեղից է ձեռ բերում այդ եզակի նմուշները, նա պատասխանեց. «Այս արվեստի գործերը հիմնականում գտնում եմ հնաոճ իրերի շուկաներում, անտիկվարիատի տոնավաճառներում, համացանցով, ինչպես նաև՝ աճուրդներով։
Հաճախ այդ իրերը սխալ են ներկայացված վաճառողների կողմից։ Գնելով դրանք՝ փորձում եմ նրանց վերադարձնել իրենց հայկական ինքնությունը։
Հայկական արվեստը, մանրանկարչությունը, հայ նկարիչները Ֆրանսիայում այնքան էլ հայտնի չեն: Այս վաճառքը նաև միջոց է հայկական արվեստը լայն հանրությանը հայտնի դարձնելու համար»:
Նա նաև անդրադարձավ իր հավաքածուի ամենաբացառիկ նմուշներին. «Հավաքածուիս մեջ յուրահատուկ են Մեսրոպ և Խաչատուր Խիզանցիների մանրանկարչությունները։

Դրանք մի մասն են այն ձեռագրերի, որոնք մասամբ պահպանված են Լոս Անջելեսի «Գետի» թանգարանում, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում և Դուբլինի «Չեսթեր Բիթի» գրադարանում:
Սրանք հավաքածուի առանցքային կտորներն են»:
Նշենք, որ վերոնշյալ լոտերի նախնական գինը կազմում է 20-30 հազար եվրո:
Աճուրդի կհանվեն նաև հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավներից:



Ընդհանուր առմամբ՝ աճուրդի կհանվի 174 լոտ: Գիյոմ Արալը հույս ունի, որ գոնե դրանց մի մասը ձեռք կբերվի հայ անհատների կողմից: 





«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
69324.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
37123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
37923.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
181020.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
144719.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
73318.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
153618.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
68717.09.2026, 21:36