«Պետք է «Հոկտեմբերի 27»-ի գործը վերաբացվի և իրականացվի շատ օբյեկտիվ քննություն». Ստեփան Դեմիրճյան
![]() 395 Կիրակի, 27 հոկտեմբերի, 2019 թ., 22:25 «20 տարի առաջ կրակեցին մեր պետականության, մեր երկրի ապագայի վրա: Այն ժամանակ իշխանությունները ոչինչ չարեցին բացահայտելու Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը»,-այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ գնացած Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը: Նա այն կարծիքին է, որ 20 տարի առաջ տեղի ունեցածը նախապես կազմակերպված է եղել. «Ակնհայտ է, որ այդ ոճրագործությունը տեղի չէր ունենա, կկանխվեր եթե իրենց գործառույթները, պարտականությունները պատշաճ կատարեին պետական անվտանգության ապահովմանը կոչված մարմինները: Քչերն են հավատում, որ այդ մարդասպանների ետևում այլ ուժեր չկան, դատավարությունն էլ այդ կասկածները չփարատեց, դրանք մինչ օրս կան»,-նշել է նա: Անդրադառնալով գործի վերաբացման անհրաժեշտությանը՝ Ստեփան Դեմիրճյանն ասել է. «Նման հասարակական պահանջ կա, և ես կարծում եմ, որ այո, պետք է այն վերաբացվի և պետք է իրականացվի շատ օբյեկտիվ քննություն: Սա պետք է ոչ միայն զոհերի հարազատներին, այլև՝ հասարակությանը և մեր պետությանը»: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
