«Մարդը 5 րոպե առաջ ԱԱԾ տնօրենն էր, մեկ էլ տեսնում ես՝ ռուսական պետհամարանիշով մեքենա է վարում». Դավիթ Սանասարյան
![]() 555 Երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2019 թ., 23:00 ՊՎԾ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը չի ողջունում այսօր դատարանի կայացրած որոշումը. «Դատավորն ինքն ասաց, որ սա մի տարի չի տևելու, երկար է տևելու, իսկ դա նշանակում է, որ ես երկար ժամանակ զրկվելու եմ վաստակելու իմ իրավունքից։ Բնականաբար, բացի այն, որ ֆինանսական խնդիրներ եմ ունենալու, նաև՝ իմ մասնակցությունը պետական կառավարման ոլորտի այս կարևոր շրջանում բացակայում է, ինչը, կարծում եմ, սխալ է և շատերը հենց դա էին ուզում և նախաձեռնվեց այս ամեն ինչը»,-Factor TV-ի եթերում այսօր ասել է Սանասարյանը: Նա ենթադրում է, որ իր շուրջ տեղի ունեցող ողջ գործընթացը որոշ ուժերի, և նրանց հետևում կանգնած ուժերի «ձեռքի գործն է»: «ԱԱԾ նախկին տնօրենն իր պաշտոնավարման ժամանակ երկրի վարչապետին ներկայացնում էր իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություններ, որ ես շատ թանկարժեք ավտոմեքենա եմ նվեր ստացել, այլ հանցավոր շրջանակների հետ եմ կապ պահում։ Ես հասկանում էի, որ կոնկրետ գործողություն է կատարվում իմ դեմ, այդ թվում՝ Արթուր Վանեցյանը ոչ պաշտոնական, հանդես է գալիս Ալեն Սիմոնյանի շտաբի պետ, հենց կոնկրետ այդ շրջանում խնդիրները շատացան։ Կոնկրետ արշավ է կազմակերպվել իմ դեմ և իմ ունեցած տեղեկություններով՝ Ալեն Սիմոնյանին կոնկրետ աջակցել են բոլորին հայտնի հանցավոր տարրեր։ Ես տեսնում էի, որ հակասությունները գնալով մեծանում են՝ գլորվող մեծ քարը գնալով ավելի է մեծանում»,-ընդգծել է Դավիթ Սանասարյանը: Նա նշել է, որ ընտրությունների օրերին համայնքի բնակիչներից է տեղեկացել, որ իրենց հորդորել են և շատերին պարտադրել են Վստրեչի Ապերը, Թոխմախի տարածքում հայտնի մարդիկ, որ Ալեն Սիմոնյանի օգտին քվեարկեն, հակառակ դեպքում՝ խնդիրներ կունենան։ «Ներկա թաղապետեր աշխատում էին Ալեն Սիմոնյանի օգտին՝ Նորք-Մարաշի թաղապետը, որը հայտնի ՀՀԿ-ական էր, նրան խոսք էր տրվել, որ դու կշարունակես պաշտոնավարել։ Այս մասին տեղյակ եմ պահել վարչապետին, տեղյակ եմ պահել Վանեցյանի այլ գործողությունների մասին ևս, մասնավորապես՝ նա պարտադրում էր ամեն տեղ աշխատանքի ընդունել իր թեկնածուներին, տեղյակ եմ պահել, որ երբ նա դարձավ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքում Ռուբեն Հայրապետյանին պատկանող ծաղկի շուկան ժառանգություն անցավ Արթուր Վանեցյանին։ Ես ասել եմ, որ անընդունելի է այս ամեն ինչը։ Դուք վաղն առավոտյան գնացեք ծաղկի շուկա և փորձեք ծաղիկ գնել, տեսե՛ք՝ Ձեզ ՀԴՄ տալի՞ս են, թե՝ ոչ։ Եթե Ռուբեն Հայրապետյանից չի անցել Արթուր Վանեցյանին, փաստն այն է, որ նրա ընտանիքին է պատկանում։ Արթուր Վանեցյանը նաև փորձել է իմ մոտ ընդունել մարդկանց աշխատանքի, բայց մերժում է ստացել տարբեր պատճառներով, և նա սկսեց ուրիշ քայլեր իրականացնել»,-ասել է Սանասարյանը: Եթերի ընթացքում նա նաև նշել, որ իր համար տարակաուսելի թր, երբ ինքն այսօր դատարանից դուրս գալիս տեսել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին ռուսական պետհամարանիշներով «Տոյոտա» մակնիշի մեքենայով. «Նա սլանում էր Արշակունյաց փողոցով; Ինձ համար սա ոչ թե հակապետական է, այլ մարդը 5 րոպե առաջ երկրի ԱԱԾ տնօրենն էր, մեկ էլ տեսնում ես՝ ռուսական պետհամարանիշով մեքենա է վարում»,-նշել է Դավիթ Սանասարյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում:
|
«ՌԴ-ն պատրաստ է նպաստել Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորմանը»․ Գալուզին
5710:40«Արթուրի գործունեությունը որևէ առնչություն չունի այդ հոդվածի հետ»․ Տիգրան Աբրահամյան
6410:30«ՀՅԴ-ի ավանդի արդյունքում է օտարության մեջ հայը հավատարիմ մնացել ազգային արժեհամակարգին»․ Էդուարդ Շարմազանով
7910:24Թեհրանում սպանվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը
9810:22Ռոբերտ Քոչարյանը երկրորդ հայցադիմումն է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ
8710:06«Քննարկեցինք տնտեսական համագործակցության և ներդրումների բարելավման ուղիները»․ Միրզոյան
9410:04«ԱՄՆ-ն զենք կմատակարարի Ուկրաինային ՆԱՏՕ-ի միջոցով»․ Թրամփ
11309:52«Նիկոլ Փաշինյանը հույս է ունեցել, որ Ալիևը կգա ձեռք բերածն ամրագրելու միտումով»․ Տաթևիկ Հայրապետյան
14509:42