«Շատ կտրուկ ու խիստ գնահատական կարող է լինել ՄԻԵԴ-ից». Քոչարյանի պաշտպան
![]() 372 Չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2019 թ., 00:20 «Թե արդար դատաքննության իրավունքի, և թե կալանավորման օրինականության տեսանկյուններից խախտումներն առկա են, և ՄԻԵԴ-ը դրանց գնահատական պետք է տա»,- անդրադառնալով երեկ տարածված տեղեկատվությանն այն մասին, որ ՄԻԵԴ-ում ստացվել են ու կքննվեն Ռոբերտ Քոչարյանի դիմումները՝ 168.TV-ի եթերում ասել է Քոչարյանի պաշտպան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը: Նա եթերում հիշեցրել է Վերաքննիչ դատարանում տեղի ունեցած դեպքը, երբ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմին դատարանը զրկեց կարծիք հայտնելու իրավունքից. «Ես կարծում եմ, որ կոնկրետ այդ դեպքի հետ կապված՝ շատ կտրուկ ու խիստ է լինելու գնահատականը, որովհետև դա աննախադեպ էր: Աննախադեպ էր, օրինակ, այն, որ այս գործը մակագրվեց մի դատավորի, ով ամենացածր վարկանիշն ուներ դատավորների մեջ փաստաբանների կողմից (նկատի ունի դատավոր Արմեն Դանիելյանին,- խմբ.), ուներ ինքնաբացարկի ակնհայտ հիմք, բայց չի հայտնում ինքնաբացարկ: Նույնիսկ քննության առարկա չի դարձնում իմ կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը»,- նշել է Արամ Վարդևանյանը: Խոսելով Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Անդրադառնալով Բաբլոյանին առաջադրված մեղադրանքին՝ Արամ Վարդևանյանը, ով ԱԺ նախկին խոսնակի պաշտպանն է, ասել է, որ ինքը չգիտի, թե այս մեղադրանքի շրջանակներում ինչի մասին է խոսքը, որովհետև Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը շատ քիչ հանդիպող հոդված է: «Դրա վերաբերյալ փորձ առհասարակ առկա չէ, և ոչ էլ ըստ էության, որպես այդպիսին, միջազգային փորձ կա: ՍԴ-ի լիազորություններից և ոչ մեկը չի կարող յուրացվել ՍԴ նախագահի ընտրությամբ: Եթե խոսքը գնար այն մասին, որ, ենթադրենք, ՍԴ-ում առկա էր դիմում, և այդ ժամանակ ԱԺ-ն, չսպասելով ՍԴ որոշմանը, ինքն իր կողմից ԱԺ որոշմամբ ընդուներ, որ տվյալ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը, սա իրենից կենթադրեր իշխանության յուրացում, քանի որ ՍԴ լիազորությանը տիրացավ ԱԺ-ն»,- ասել է Վարդևանյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
