«Չեմ կարծում, որ առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության, նա կարող էր մտնել բանտ, խոսել և դուրս գալ». Վազգեն Մանուկյան
![]() 310 Չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2019 թ., 16:00 «27-ի դեպքերը հենց այն խաղն են, որ պարտադրում են մեր ժողովրդին դրա մեջ մտնել: 27-ը հիմա օգտագործվում է որպես Կիրովի գործը Ստալինի ժամանակ: Բայց ո՞վ է ուղղորդում: Չեմ կարծում, որ առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության, նա կարող էր մտնել բանտ, խոսել և դուրս գալ ու այդպիսի բաներ անել: Եթե իշխանությունը հարց ունի Հոկտեմբերի 27-ի հետ, կան համապատասխան մարմիններ, թող այդ համապատասխան մարմինները վերանայեն գործը: Բոլորս անհամբեր կսպասեինք, թե դա ինչով կավարտվեր: Եթե ինձ ասելու բան ունեն, թող կանչեն ու աչքերիս մեջ նայելով խոսեն, ոչ թե երկրորդական մարդկանց միջոցով հասարակությանը պղտորեն»,-հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հայտարարությանը, թե Վազգեն Մանուկյանը մասնակցել է Նաիրի Հունանյանի իրագործած ոճիրի ձևավորմանը: Ինչպես ասաց ՀԽ նախագահը, ինքը Ն. Հունանյանի հետ առնչվել է 1988թ. շարժման ժամանակ, երբ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր, իսկ Ն. Հունանյանը՝ ուսանողական շարժման ներկայացուցիչ: «Շատ երկար ժամանակ հետո ինքը եկել է մեր կուսակցություն, ուզեցել է ԱԺՄ ընդունվել: Մենք որոշել ենք՝ չարժե, որ ինքը դառնա մեր կուսակցության անդամ, որովհետև ԱԺՄ-ն բոլորին չէր ընդունում: Դրանից բացի՝ ես նրա հետ որևէ այլ առնչություն չեմ ունեցել: Նա մեր տանը չի եղել, ոչ մի հարաբերություն չի եղել»,- ասաց Վ. Մանուկյանը: Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցողը քաղաքական պատվեր է: Հարցին, թե ինչպե՞ս է ասվածն ապացուցելու, ՀԽ ղեկավարը խորհուրդ տվեց. «Որքան ես գիտեմ՝ բանտում բոլոր խոսակցությունները ձայնագրվում են: Պահանջե՛ք այդ ձայնագրությունները, վերցրեք՝ ինքներդ նայեք: Վ. Մանուկյանը հակիրճ պատասխան տվեց և չմեկնաբանեց նաև իր տիկնոջ՝ Վարդուհի Իշխանյանի՝ ՀՀ դատախազությանն ու ԱԱԾ-ին հասցեագրված սոցցանցային դիմումը: «Այդ հարցով դիմեք իմ տինոջը»,- նշեց նա:
|

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
