«Հոկտեմբերի 27-ին ռուսական Ալֆայի 100 հոգանոց ջոկատը եկել էր Հունանյանի խմբին ոչնչացնելու». Գագիկ Մելքոնյան
![]() 686 Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2019 թ., 23:45 ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, Factor TV-ի եթերում անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ եթե իրեն ձերբակալելով ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, ապա թող ձերբակալեն, ասել է. «Ինձ թվում է՝ ինքը մոտալուտ վտանգ է տեսնում ձերբակալման, դրա համար է ասել: Մարտի 1-ը Հոկտեմբերի 27-ի շարունակությունն է: Եթե արդեն Հոկտեմբերի 27-ն էլ է բացվում, շատ մարդիկ կկալանավորվեն։ Չեմ կարող ասել՝ ինչո՞ւ է այդպես ձևակերպել, բայց որ ուզում է՝ ժողովուրդը գոհ ու երջանիկ լինի, դա շատ լավ է»: Անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի իրադարձություններին, Մելքոնյանն ասել է, որ այդ ժամանակ ՊՆ Արմավիրի կենտրոնի հրամանատարն է եղել։ «Ես եկա ՊՆ, նախարարն այնտեղ չէր, տեղակալներն էին ու շտաբի պետերը, շատ խառը իրավիճակ էր, ոչ ոք չէր իմանում՝ ինչ պիտի արվի։ Կասկածներ կային, որ հնարավոր է՝ շրջաններում աջակիցներ ունեն, որոնք կարող էին մտնել քաղաք: Դրա համար որոշում է կայացվել, որ Երևանին մոտ զորամասերը փակեն քաղաքի մուտքերը։ Ես հրաման ստացա, որ Արգավանդից փակեմ օդանավակայանը: Օդանավակայան մտնող բոլոր մուտքերը մենք փակեցինք։ Սպասում էին, որ հնարավոր է՝ ինչ-որ դիվերսիոն խմբեր մտնեն օդանավակայան»,- պատմել է նա։ Այնուհետև, ըստ Մելքոնյանի, Հայաստան է ժամանել ռուսական Ալֆա ջոկատի՝ մոտ 100 հոգանոց խումբը։ Մելքոնյանի խոսքով՝ ինքը թույլ չի տվել խումբն առաջ գա, կապվել է ՌՈ նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի հետ, որը Ռազմական ոստիկանության մեքենաներ է ուղարկել, և Ալֆայի խումբը տեղափոխել է Ռազմական ոստիկանություն։ Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը մեքենաներ էր ուղարկել, որ Ալֆան գնար ԱԺ։ «Ալֆան չհասավ ԱԺ, մենք տարանք իրենց Ռազմական ոստիկանություն։ Գասպարյան Վովան իրենց ղեկավարության հետ գնացել էր ԱԺ դրանից հետո։ Ես արդեն հասկանում էի, որ Ալֆան եկել է, որ վերացնի կատարողներին ու բոլոր հետքերը վերանան։ Հետո լուսադեմին մենք Ալֆային ճանապարհեցինք։ Իրենք էլ հասկացան, որ անելու բան չկա»,- նշել է Մելքոնյանը։ Եթերի ընթացքում նա ասել է, որ Նաիրի Հունանյանի խումբը կատարողներն էին, իսկ կազմակերպիչները մնացել են խաղից դուրս: «Եթե այդ գործը բացվեր, կազմակերպիչները բացահայտվեին, Մարտի 1 չէր լինելու»,- ընդգծել է նա։ Անդրադառնալով Նաիրի Հունանյանի շուրջ վերջին ժամանակներս տեղի ունեցող իրադարձություններին՝ Մելքոնյանն ասել է. «Պետք է շատ զգույշ լինել: Նաիրի Հունանյանը կարող է այնպիսի անուններ տալ, որ բոլորին խառնի իրար»: Առավել մանրամասն՝ տեսանյութում:
|

«Վահագնի «մեղավորությունն» իշխանության այլանդակությունները չհանդուրժելու մեջ է»․ Տիգրան Աբրահամյան
6809:48
1 միլիոն դոլար գրավի առաջարկը դատարանը մերժել է․ «Հրապարակ»
5509:12
Արցախի թեմի առաջնորդը պարզերես լինելու ուղիներ է փնտրում․ «Հրապարակ»
11009:06
«Քանի վարչապետը հայրենիքի գողն է, մեզ Ադրբեջանի կազմի մեջ մտնելու ճակատագիրն է սպառնում»․ Էդգար Ղազարյան
31103:06
«Խառնվում են մեր ներքին կյանքին, բայց ԵՄ անդամության հարց այդպես էլ չեն քննարկում»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
18301:06
Ռուսաստանի տարածքում խոցվել է ուկրաինական 47 անօդաչու թռչող սարք
38000:02
«Երեսփոխանները քա՞ր են քաշել, որ պարգևատրվել են»․ Ոսկան Սարգսյան
188Երեկ, 23:48
Պատգամավորներն ու ԱԺ աշխատակիցները կպարգևատրվեն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
229Երեկ, 23:12
