«Հեռու մնացե՛ք սադրանքից, և ջուր մի՛ լցրեք հակառակորդի ջրաղացին»․ Վարուժան Ավետիսյան
![]() 482 Շաբաթ, 02 նոյեմբերի, 2019 թ., 21:40 «Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սադրանքից հեռու մնացե՛ք 5-րդ շարասյունը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է կեղծ օրակարգեր պարտադրել, պառակտել ժողովրդին և հեռացնել նրան իրական օրակարգերից՝ ինքնիշխանություն, Արցախի միացում, տարածաշրջանային լարումներին և հավանական սպառնալիքներին դիմակայություն, ի վերջո՝ ազգային պետության կայացում։ 5-րդ շարասյան մոգոնած հիմնական «օրակարգերից» մեկը այսպես կոչված Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարն է։ Կոնվենցիայի վերաբերյալ մեր տեսակետը հայտնի է։ Մեր համոզմամբ՝ այդ փաստաթուղթում կան խնդրահարույց դրույթներ, ուստի դրա հարցը պետք է լուծվի հանրային և մասնագիտական համապարփակ քննարկման արդյունքների հիման վրա և դրանցով ձևավորվող հանրային կարծիքի հաշվառմամբ։ Սակայն այդ փաստաթուղթը չէ, որ սպառնում է մեր գոյությանն ու ապագային։ Մեր գոյության ու ապագայի դեմ ուղղված առաջնային սպառնալիքը հենց 5-րդ շարասյունն է և նրա ազգադավ գործունեությունը։ Մեր բոլոր աջակիցներին ու համակիրներին, բոլոր քաղաքացիներին հորդորում ենք լինել զգոն և չխաբվել հակառակորդի՝ հրեշտակի տեսքով հանդես եկող այդ սատանայի, խոսքին ու գործողություններին։ Մի ՛ մտահոգվեք, թե ինչ որ փաստաթղթեր կարող են չորացնել մեր արմատը և մարտահրավեր դառնալ մեր գոյության համար։ Հեռու մնացե՛ք սադրանքից և ջուր մի՛ լցրեք հակառակորդի ջրաղացին»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
