Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 765 մլրդ դրամ, ինչը 13.5%-ով ավելին է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից:
2019թ. առաջին 9 ամիսներին, նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է նաև 10, 50 և 100 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը:
Այսպես, 2019-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում 10 խոշորագույն հարկատուները պետական բյուջե են վճարել մոտ 190 մլրդ դրամ հարկ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 21.5 մլրդ դրամով կամ 12.6%-ով: 100 խոշոր հարկատուները, 2018թ. համեմատ, վճարել են 50 մլրդ դրամով ավելի հարկ:
2019թ. հաշվետու ժամանակահատվածում 1000 խոշորագույն հարկատուների ցանկում ներառվելու համար պետք էր վճարել առնվազն 119 մլն դրամի հարկ, 2018-ին՝ 98 մլն դրամից մի փոքր ավելի, իսկ 2017-ին՝ դրա համար բավարար կլիներ ընդամենը 80 մլն դրամի չափով հարկային պարտավորության կատարումը»:

«Հայաստանում ներդնում անել կհամաձայնեն միայն հանցագործներն ու կրիմինալ սինդիկատները». Արթուր Դանիելյան
9600:42
«Փաշինյանը հայտարարել էր, թե բենզինի ներմուծման արդյունքում գինը նվազել է շուրջ 20 տոկոսով»․ Գևորգ Թոսունյան
137Երեկ, 15:48
«Բենզինը և դիզելը ռեկորդային գներ են սահմանում»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
146Երեկ, 14:42
Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
71025.09.2026, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
40025.09.2026, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
39225.09.2026, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
76025.09.2026, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
73624.09.2026, 22:42