«Այո՛, այս բյուջեն հեղափոխական է». Նիկոլ Փաշինյան
![]() 569 Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ., 17:05 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ամփոփիչ ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։ «2020-ի պետական բյուջեն հեղափոխական բյուջե է, և Հայաստանում տնտեսական հեղափոխությունը ոչ միայն ընթացքի մեջ է, այլև ամեն օրվա հետ թափ է հավաքում, իսկ 2020-ի հունվարի 1-ից նոր թափ է հավաքելու...: Եթե Հայաստանը մեր տունն է, ժոողովուրդն էլ ընտանիքը, հետևաբար՝ ՀՀ պետական բյուջեն մեր ընտանեկան գումարն է»,- ասել է Փաշինյանը։ «2020թ. հունվարի 1-ից միայն հարկային փոփոխությունների արդյունքում 230 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է, եթե մենք այսօր հաշվենք, թե 2018թ. հուլիսի 1-ից ի վեր ՀՀ-ում քանի մարդու աշխատավարձ, թոշակ, նպաստ է բարձրացել, ահռելի մի թիվ կկազմի, բայց այսօր մեր ընդդիմությունը մեզ տերմինախեղդ է անում, ասում՝ ֆիսկալ կանոնները խախտում եք, գետինը մտնեք դուք: Եկեք թարգմանեք ձեր ասածը, դուք ի՞նչ եք ասում. դուք ասում եք աշխատավարձ մի բարձրացրեք, թոշակ մի բարձրացրեք, նպաստ մի բարձրացրեք, կանգնեք ուղիղ դա ասեք, ի՞նչ եք գիտահետազոտական և այլն: Այնպիսի բառեր եք ասում, որ ոչ ոք գլխի չընկնի, ինչ եք ասում, կանգնեք ուղիղ ասեք: «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, կանգնեք ուղիղ ասեք, որ մենք դեմ ենք, որ դուք բարձրացնեք աշխատավարձերը, թոշակները: Եվ ընդհանրապես, ամենակարևորը, որ փոխվել է՝ փոխվել է մարդու կյանքի փոփոխության մասին պատկերացումը, փիլիսոփայությունը, գաղափարաբանությունը, որովհետև այն ժամանակ էր, որ երբ այս ամբիոնից մարդուն ասում էին կյանքդ կփոխվի, ասում էին քեզ 4 կգ ավել բրինձ կտանք, որպես ողորմություն և գթասրտություն»,- հավելել է վարչապետը: |

«Եթե նման որոշում կայացնեն, ՀՀ-ն դուրս կգա թե՛ ՀԱՊԿ-ից, թե՛ ԵԱՏՄ-ից»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
38804.04.2026, 15:00
6 անշարժ գույք, միլիոններ. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հայտարարագիրը. «Ժողովուրդ»
36003.04.2026, 09:18
«ՀԷՑ-ի հետ կապված իրավիճակը գնահատում եմ փոքրիկ խմբակի կողմից պարտված»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
47602.04.2026, 16:36
Պուտինը շեշտեց՝ Հայաստանի համար ռուսական գազի գինն զգալի էժան է, քան Եվրոպայի
96001.04.2026, 20:15
«Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է ատոմակայանի կառուցման հարցը». Նիկոլ Փաշինյան
80701.04.2026, 20:03
Փաշինյանը հույս ունի, որ ՀՀ-ն կկարողանա ապրանքներ արտահանել Ռուսաստան Ադրբեջանի միջոցով
73901.04.2026, 19:58
«Հայաստանը դեռևս ընտրություն չի կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև». Նիկոլ Փաշինյան
73701.04.2026, 19:34
«Ռուսաստանը տեսնում է, որ Երևանում քննարկվում են ԵՄ-ի հետ հարաբերությունները». Պուտին
56301.04.2026, 19:27
