Տավարի, ոչխարի և խոզի մսի գինը կրկին կբարձրանա. «168 ժամ»

«Հայաստանի շուկայում արտառոց թանկացում չկա, Նոր տարվա շեմին տավարի միսը, որի գինն արդեն բարձրացել է, որոշ չափով էլի կթանկանա։
«Տավարի մսի գինը բարձրացել է մոտ 300 դրամով, հիմա խոզի ու ոչխար մսի գինն էլ կբարձրանա: Գլխաքանակը պակասել է շատ խիստ, չկա նաև անասնակեր: Բռնում ու արագ մորթում են: Խոտը չորանում է, մարզպետարանները կերի կուտակումը չեն կարողանում կազմակերպել, արդյունքում՝ անասուններին դնում են դանակի տակ։ Ժամանակին համակցված կերեր և՛ Հայաստանում ենք պատրաստել, և՛ ստացել ենք Ռուսաստանից: Այդպիսով՝ թե՛ քաշն էր ապահովվում, թե՛՝ կաթնատվությունը:
Ուղղակի այսօր դա ֆերմերների համար դժվար է, իսկ Կառավարությունն էլ իր գործը պատշաճ չի կատարում: Երևանի «Համակցված կերերի գործարանը» դեռ կա, այստեղ այդ ամենը կարելի է կազմակերպել»,- 168.am-ի հետ զրույցում ասել է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նշենք, որ հայաստանյան շուկայում տավարի միսը՝ ոսկորով, արժե 3350 դրամ, տավարի աղացած միսը՝ 3290 դրամ:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե հնդկաձավարի գինը սեպտեմբերից բարձրացել է՝ Հրաչ Բերբերյանը նշեց, որ գուցե շատ չնչին ու աննկատելի:
Քաղաքացիների հետ մեր զրույցից պարզվեց, որ, եթե նախորդ տարիներին որակյալ հնդկաձավարի գինը 800-ի սահմաններում էր տատանվում, ապա այսօր 820-910 դրամ է:
Ի դեպ՝ Հայաստանում սպառվող հնդկաձավարի գերակշիռ մասը ներմուծվում է Ռուսաստանից, և տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վերջին ամիսներին ռուսական արտադրության հնդկաձավարի գինը բարձրացել է 20-25 տոկոսով: Այս տարվա հոկտեմբերին մեկ կիլոգրամ հնդկաձավարի մեծածախ գինը Ռուսաստանում հատել է 40 ռուբլու շեմն այն պարագայում, երբ նախորդ տարվա նույն ամսին կազմել է 24–24.1 ռուբլի։ Իսկ ֆերմերները թանկացումը պայմանավորել են այս տարվա ցածր բերքատվությամբ»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
158Երեկ, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
166Երեկ, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
27616.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
28116.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
22516.09.2026, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
21816.09.2026, 13:18
«Որոշել են շուստրիությամբ մարդկանց դրդել՝ վարկերի տակ մտնել»․ Արթուր Դանիելյան
19316.09.2026, 10:12
«Գազի գնի հնարավոր թանկացման սցենար քննարկվե՞լ է». հարց՝ Մարտին Գալստյանին (տեսանյութ)
28915.09.2026, 16:06