«Իրանում շատ կարևոր տրանսֆորմացիաներ են ընթանում». Կարեն Անտաշյան

Բանաստեղծ Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրականության հետ առերեսումը, ազատագրումն ու առաջընթացն այլընտրանք չունեն, սրանք կյանքի, մարդկային կյանքի հիմնարար շարժիչ ուժերն են, ափսոս միայն, որ արդեն բաշխված իշխանության ամուր բռունցքը, ամենայն նորի հանդեպ հասարակությունների վախն ու զգուշավորությունը, կայունության պատրանքից կառչելն ու ընդհանուր առմամբ գոյատևման ռեժմի հաղթահարումը զոհեր են պահանջում՝ հաճախ ջահել մարդկային կյանքերի տեսքով։ Էս օրերին Իրանում շատ կարևոր տրանսֆորմացիաներ են ընթանում ու թեև երկրի փակության պատճառով ու միգուցե նաև միջազգային հանրության՝ էս ամենը չտեսնելու տալու ու ագրեսոր Իրանի միֆը կենդանի պահելու նկատառումներով մենք շատ բան չենք իմանում ու շատ բան չգիտենք, բայց սոցիալական հողի վրա սկսված կոնֆլիկտն էության մեջ իրական կյանքի ու կրոնապահպանողական, իշխանական կոշտ սահմանափակումների հակադրության արդյունքն է, որ ծնկի է բերել երկիրը։ Հայաստան եկող հասարակ իրանցիների պահվածքից տեսնում ենք, որ մարդիկ ուզում են նորմալ եվրոպացու պես ապրել, չեն ուզում առանց այդ էլ անհաղթահարելի սահմանափակումներով էս կյանքին ու մարմնին բարձել հավելյալ բարոյաքաղաքական ու կրոնական սահմանափակումների բեռն ու ճիշտն իրենք են։ Ցավում եմ կորուստների համար ու ոգու ամրություն մաղթում իմ իրանցի եղբայրներին ու քույրերին, հեշտ չի լինելու»։

Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
3709:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
4708:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
10400:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
102Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
98Երեկ, 23:12
«Իլհամ Ալիևը պատրաստվում է պատերազմի»․ Լիաննա Խաչատրյան
160Երեկ, 22:06
«Կգտնվի՞ եվրոպական արժեքների ջատագով գեթ մեկ ՀԿ, որը կարձանագրի՝ Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է». Լիլիթ Գալստյան
79Երեկ, 21:48
«ՀՀ-ի անունից խոսելու մանդատը որևէ մեկին իրավունք չի տալիս ՀՀ-ի ապագայից դուրս գրել իր քաղաքական հակառակորդներին». Դավիթ Անանյան
84Երեկ, 21:24