«Հերթն առաջիկայում կհասնի նաև Սերժ Սարգսյանին»․ Սեդա Սաֆարյան

«Մարտի 1-ի» գործով տուժողներից մեկի պաշտպան, փաստաբան Սեդա Սաֆարյանը, Factor.am-ի եթերում անդրադառնալով ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ներգրավմանը «Մարտի 1-ի» գործով, ասել է, որ դրանով գնահատական կտրվի յուրաքանչյուրի դերակատարությանը գործը կոծկելու հարցում, և կամբողջանա Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը։
«Պատկերացում կկազմենք նաև, թե Սերժ Սարգսյանի վարչակազմը մարտի 1-ին ու մարտի 1-ից հետո ինչով է զբաղվել: Կարծում եմ, որ դա ազդող կլինի՝ հետագայում Սերժ Սարգսյանի արարքին գնահատական տալու առումով, որովհետև շատ հանգամանքներ միմյանց հետ անմիջական կապ ունեն: Հանցագործության պատկերի ամբողջացման համար շատ կարևոր է, որ հասկանանք՝ ինչու Մարտի 1-ը չբացահայտվեց»,- ասել է Սաֆարյանը:
Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին ներկայացված մեղադրանքում առկա էր նաև Գևորգ Կոստանյանի անունը, որ նա՝ որպես այդ ժամանակվա ՄԻԵԴ ներկայացուցիչ, մասնակցել է փաստեր կոծկելուն և հանցագործությունը պարտակելուն։ Այս առնչությամբ Սաֆարյանն ասել է. «Այն ժամանակ ցուցմունք տալու համար Փաստահավաք խումբ գնացած սպաներից շատերը մինչ այդ մտել են նախագահական, ինստրուկտաժ են եղել, թե որ հարցերին ինչպես պիտի պատասխանեն։ Ըստ էության՝ ինստրուկտաժը եղել է զորքի մասնակցությունը բացառելու ուղղությամբ»,- նշեց փաստաբանը և հավելեց. «Անձինք պատասխանել են, թե կոնկրետ որտեղ, ինչ հանգամանքներում, ում կողմից են իրենց այդ ինստրուկտաժներն արվել։ Կոնկրետ ասել են, որ նախագահականում է արվել և ով է արել, և այս կարգի ապացույցներն առկա են: Կարծում եմ՝ առաջիկայում կլինեն այդ առթիվ հրապարակումներ»:
Հարցին, թե Սերժ Սարգսյանի անունը շրջանառվե՞լ է, Սաֆարյանը պատասխանել է. «Բնականաբար, այդ ժամանակ առանց նախագահի գիտության ոչ ոք չէր կարող նախագահականում հակաօրինական գործողություն իրականացնել։ Եվ գտնում եմ, որ այս հարցերին պատասխան տալու հերթն առաջիկայում կհասնի նաև 3-րդ նախագահին»:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
7701:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
7400:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
7200:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
8000:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
72Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
75Երեկ, 23:12
«Որոշել ենք թաղման նպաստ տրամադրել միայն սոցիալապես անապահովներին»․ Նիկոլ Փաշինյան
106Երեկ, 22:54
«Եթե մարդուն հայրենազրկել են, ո՞վ է պաշտպանելու նրա՝ հայրենիքում ապրելու իրավունքը»․ Մհեր կարագոզյան
78Երեկ, 22:36