Բանակում չծառայելու համար՝ 10 մլն դրամ․ օրենքի նոր նախագիծ․ «Ժողովուրդ»

«ԱԺ իշխանական խմբակցությունը ներկայացնող Հայկ Սարգսյանը որոշել է մի օրենք գրել, որով զինվորական ծառայություն է առաջարկում արագացված ընթացակարգով: Ամենևին հասկանալի չէ, թե ինչու է նա այս սիմվոլիկ ծառայությունն առաջարկում, ըստ որի՝ եթե չես ուզում ծառայել, ապա կարող ես պետական բյուջե վճարել 10 մլն դրամ, մեկ ամիս ծառայել ու … հետո թերևս գնալ, տանը բազմոցին պառկել: Ո՞ւմ նախաձեռնությունն է իրականում այս խիստ խտրական նախագիծը, որը, ըստ էության, դասալքության ուղիղ քարոզ է պատերազմող մեր երկրում:
Առնվազն ծառայած, զինվորական գործի մասին նվազագույն պատկերացումներ ունեցող մարդը կհասկանա, որ այդ սիմվոլիկ մեկ ամսում անհնար է սովորել զինատեսակից օգտվելու կարգը, անհնար է 1 ամսում զինվորական գործին տիրապետել այնպես, ինչպես դա անում են ժամկետային ծառայության 24 ամիսների ընթացքում: Ծառայությունն, ի վերջո, ոչ թե զորամասում քնել-արթնանալն է, այլ, ըստ էության, ռազմական գործի ուսումնառություն: Մտնել բանակի հարցերի մեջ, առանց բանակից դույզն-ինչ գլուխ հանելու, նշանակում է կոնկրետ նժարին դնել երկրի անվտանգությունը:
Ինչո՞ւ է լռում Պաշտպանության նախարարությունը: Զինծառայություն, հայրենիքի ու սահմանների անառիկություն քարոզելու փոխարեն հարուստների զինծառայության էլիտար միամսյակի՞ն է ծափահարում պաշտպանական գերատեսչությունը: Զորքից ու զինվորի կյանքից փախչող ո՞ր «փափկասուն» դասալիքն է պատվիրել այս զորամասային էլիտար մեղրամիսը»,-գրում է թերթը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

«Կատարի՝ ԱՄՆ-ի և Իրանի դիրքորոշումները մերձեցնելու փորձերն արդյունք չեն տվել»․ #Axios
4009:18
Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են․ «Հրապարակ»
2409:06
Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
3109:00
«Սուվորովի հայկական արմատների մասին վարկածը հիմնված է նրա մոր տոհմաբանության վրա»․ Հրայր Կամենդատյան
10403:06
«Նախաձեռնել միջընտրազանգվածային երկխոսություն․ սա է առողջացման միակ ռեսուրսը»․ Վահե Հովհաննիսյան
10402:06
Պատմության մեջ առաջին անգամ Մարոկկոն կին վարչապետ ունի
26200:25
«Օփելը» պետության վրա «նաղդելու» պատմությունը պետք է դառնա Հակակոռուպցիոն կոմիտեի քննության առարկա»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
112Երեկ, 23:42
«ԵԽԽՎ-ն ևս արձանագրել է ՀՀ-ում ընտրովի քաղաքական հետապնդումների դեպքեր»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
96Երեկ, 23:24