«Անկախ ամեն ինչից՝ ես դեմ եմ». Տիգրան Կարապետյանը՝ 10 մլն դրամով 1 ամիս ծառայելու նախագծի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն, այսօր 168 TV-ի եթերում անդրադառնալով պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ 10 մլն դրամով 2 տարվա փոխարեն 1 ամիս ծառայելու նախագծին, նշել է, որ ինքը միանշանակ դեմ է այդ գաղափարին. «Երբ այս նախագիծը հասնի մեր հանձնաժողով, ես իմ կարծիքը կասեմ։ Միանշանակ է այն, որ որքան էլ ականջահաճո չէ լսելը, միևնույն է, մենք դատապարտված ենք ունենալու պարտադիր զինվորական ծառայություն»,-ասել է նա:
Պատգամավորի խոսքով՝ այս նախագծով ստացվում է, որ ծնողի վրա լրացուցիչ բեռ է դրվում, որ նա այդ գումարը տա և երեխային ազատի բանակից. «Ես ամեն դեպքում դեմ եմ՝ անկախ նրանից, թե ինչ բացատրություններ կան։ Կրկնում եմ՝ դեմ եմ»,-ընդգծել է նա։
Դիտարկմանը, թե իշխանական խմբակցությունում շատերը չեն ծառայել, Կարապետյանն ասել է. «Բանակում չեմ ծառայել նաև ես. ես բանակից ազատվել եմ, քանի որ ծնվել էր իմ երկրորդ որդին։ Ես բանակում չեմ ծառայել, բայց իմ ամբողջ գիտակցական կյանքը կապված է եղել զենքի, սպառազինության, բանակի հետ։ Համարո՞ւմ եմ արդյոք, որ դա իմ կենսագրության ոչ հպարտ էջն է, իհարկե, ես չեմ հպարտանում նրանով, որ ես բանակում չեմ ծառայել, բայց ես ունեմ երկու որդի, որոնք ծառայելու են Զինված ուժերում, իսկ իմ աշխատանքը միտված է նրան, որ մեր զինվորների ծառայությունը դարձնենք ավելի ժամանակակից և անվտանգ»:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
4003:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
7400:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
8100:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
85Երեկ, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
105Երեկ, 23:12
«Մենք կորցնում ենք նաև արդարության ու ճշմարտության ձայնը, որ պիտի հնչեր միջազգային հարթակներում»․ Լիաննա Գասպարյան
80Երեկ, 22:54
Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Անքորիջի պայմանավորվածություններին
141Երեկ, 22:19
«Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար»․ Տիգրան Աբրահամյան
81Երեկ, 21:54