«Հուսամ, որ Նիկոլ Փաշինյանի և Զոհրաբ Մնացականյանի խելքն այդքան հասնում է». Արմեն Աշոտյան
![]() 449 Երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2019 թ., 15:15 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը սոցկայքի իր էջում գրել է. «Բրատիսլավային ընդառաջ. ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի այցը Բաքու հատկանշական էր վաղը Բրատիսլավայում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ: Դեռ երեկ՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, Ալիևը կրկին խաղարկեց Փաշինյանի «Արցախը Հայաստան է» արտահայտությունը և Լավրովից ստացավ ընդհանուր համաձայնություն իր բացասական գնահատականի առնչությամբ: Այսօր Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսն էլ ավելի խոսուն էր: Ադրբեջանական կողմը կրկին իր ամպլուայի մեջ էր. «поэтапный подход», «субстантивные переговоры», «возвращение беженцев и переселенцев», «урегулирование должно привести к процветанию» և Արցախի հարցին վերաբերող նեյրոլինգվիստիկ ծրագրավորման այլ հնարքներ և մանտրաներ: Ուշագրավ են նաև արտգործնախարարների մեկնաբանությունները Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որով նա կոչ էր անում ՀԱՊԿ երկրներին դադարել զենք վաճառել Ադրբեջանին: Լավրովի կարծիքից պարզ դարձավ, որ այդ համագործակցությունը շարունակվելու է, իսկ Մամեդյարովն ակնարակեց նոր ռազմատեխնիկական գործարքների մասին: Սակայն մամլո ասուլիսը մեխը կարծեք թե այլ էր՝ հավասարության նշան դնել Արցախի իշխանությունների և Արցախի «ադրբեջանական համայնքի» միջև, ինչին ի պատասխան ռուսական կողմն ընդհանրական բնութագիր տվեց, որ «համայնքների միջև շփումները պետք է վերականգնվեն, իսկ Ղարաբաղի ապագան որոշելու է ԼՂ ողջ բնակչությունը»: Աչքիցս չվրիպեց նաև Մամեդյարովի ակնարկը հնարավոր խաղաղապահ կոնտինգենտի մասին... Ասուլիսին ազդարավեց նաև, որ վաղը Բրատիսլավայի հանդիպումից հետո չի բացառվում հնգակողմ (Հայաստան, Ադրբեջան և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ) համատեղ հայտարարության ընդունում: Հիշեցնեմ, որ նախորդ տարվա նմանատիպ հայտարարությունը Միլանում հայկական դիվանագիտության համար բավականաին անհաջող էր, քանզի պարզ չէր, թե որն է Արցախի հարցի «արդար» կարգավորման հիմքերը: Տարակուսելի էր ոչ միայն հայկական կողմի ստորագրությունը, այլև հրճվանքն այդ փաստաթղթով: Տեսանելի է, որ պաշտոնական Մոսկվան հակամարտության կարգավորման տվյալ փուլում ստանձնել է առաջին ջութակի դերը, պարբերաբար շեշտելով, որ այդ դերակատարության համար ունի ևʹ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակ, ևʹ առանձին եռակողմ կապեր Հայաստանի ու Ադրբեջանի հետ: Վերջին շրջանում մերձբանակցային բառապաշարում տեղ են գտնում ձևակերպումներ, մտքեր և մոտեցումներ, որոնք, մեղմ ասած, տարակուսանք, իսկ եթե ավելի անկեղծ՝ անհանգստություն են առաջացնում գործընթացի ներկա փուլում հայկական դիրքերի և դիրքորոշումների շահեկանության հարցում: Ամփոփելով, շեշտեմ, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո Արցախյան բանակցություններում շատ են սկսել խոսել փախստականների վերադարձի, շրջանների հետհանձման, միջմարդկային շփումների և փոխայցելությունների կարևորության մասին: Ուզում եմ կրկին ու հստակ ընդգծել. առանց Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման իրավական ամուր երաշխավորված հիմքերի որևէ շրջանակային համաձայնություն կործանարար կլինի Հայաստանի և Արցախի համար, և ձեռք բերվել չի կարող: Հուսամ, որ Նիկոլ Փաշինյանի և Զոհրաբ Մնացականյանի խելքն այդքան հասնում է»: |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
