Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Վարչապետի կին լինելը պետական կարգավիճակ է, թե՞ արարողակարգային». Ստեփան Դանիելյան

«Վարչապետի կին լինելը պետական կարգավիճակ է, թե՞ արարողակարգային». Ստեփան Դանիելյան
491
Շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ., 08:45

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը սոցցանցի իր էջում գրել է. «Մի քանի սկզբունքային հարց՝

- արդյոք վարչապետի կին լինելը պետական կարգավիճակ է, թե՞ արարողակարգային,
- արդյոք սահմանադրության մեջ կա՞ կետ, որտեղ ասված է, որ վարչապետի կինը կարող է արտաքին քաղաքականություն իրականացնել,
- արդյոք վարչապետի կինն իր հայտարարությունը համաձայնեցրել է արտգործնախարարության հետ և եթե այո՛, ապա ի՞նչ կարգավիճակով և ի՞նչ նորմատիվային փաստաթղթերի հիման վրա է այդ կապն իրականացվել,
- եթե արտգործնախարարություն-վարչապետի կին կապը եղել է, ապա ո՞վ պետք է ստուգեր, թե Մեհրիբան Ալիևայի էջը պաշտոնական է, թե ֆեյք,
- արդյոք վարչապետի կինն ունի՞ լիազորություն որևէ երկրի պաշտոնական ներկայացուցչին, տվյալ դեպքում Ադրբեջանի փոխնախագահին, հրավիրել Արցախի Հանրապետություն,
- արդյոք նման հրավերով ի չիք չի՞ դարձվում այն պնդումը, որ Արցախն ինքնորոշված տարածք է և անիմաստ է դառնում նման պնդման վրա բանակցություններ վարել Մինսկի խմբի շրջանակում, առավելևս, որ այդ հրավերն արվել է Բրատիսլավայի հանդիպումից առաջ,
- արդյոք Հայաստանի սահմանադրությունը դեռ գործո՞ւմ է, թե՞ հեղափոխական դեկրետներն են արդեն կանոնակարգում մեր պետական կյանքը»։