«Հանձնաժողովը պարտավոր է լսել Յուրի Խաչատուրովին, Հայկազ Բաղմանյանին, նաև` ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանին». Անդրանիկ Քոչարյան

«Հանձնաժողովը պարտավոր է լսել Յուրի Խաչատուրովին, Հայկազ Բաղմանյանին, նաև՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանին: Վերջին հաշվով նա իրականացրել է գլխավոր գործառույթ, և հարցեր կան, որոնք այս ամիսների ընթացքում հավաքագրվել են, ուսումնասիրվում են, և վերջնական պատասխանները պետք է ստանանք նաև պարոն Սերժ Սարգսյանից». դեկտեմբերի 9-ին ԱԺ նիստում հայտարարեց ապրիլյան գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը՝ ի պատասխան ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն ճշգրտող հարցին, թե քննվելո՞ւ են վերոնշյալ անձինք:
Ըստ Ա. Քոչարյանի՝ հանձնաժողովը հարցեր կուղղի նաև բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր քառօրյա պատերազմի ժամանակ պաշտոնավարելու ընթացքում կառավարման առումով առնչություններ են ունեցել:
Նշենք, որ հանձնաժողովի նախագահն ԱԺ-ից խնդրեց օրենքով նախատեսված առավելագույն՝ 6 ամիս ժամկետով երկարացնել հանձնաժողովի գործունեության ժամկետը: Ժամանակն անհրաժեշտ է անթերի եզրակացություններ ներկայացնելու համար, որպեսզի դրանք քաղաքական շահարկումների տեղիք չտան:
Հանձնաժողովի նախագահ Ա.Քոչարյանի տվյալներով՝ հանձնաժողովն առայսօր ուսումնասիրել է 2684 էջ ծավալով 144 տեքստային, 14 գրաֆիակական քարտեզներ, տեղեկատվական-հետախուզական, զորքերի կառավարման, օպերատիվ և այլ գաղտնի փաստաթղթեր: Անցկացվել է 21 նիստ, քննվել են 10 զինծառայողներ, հնչեցվել է 415 հարց:

Մեգան Մարքլը հրապարակել է ընտանեկան առաջին տեսանյութը՝ Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո (տեսանյութ)
14212:48
«Մեռելոցին մի սահմանափակվեք միայն գերեզման այցելելով»․ Սամվել դպիր Գրիգորյան
8510:54
«Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն է ուղարկել Հայաստան»․ Դավիթ Գալստյան
9010:18
«Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
9410:12
«Կառուցվում է Երևանի նոր կարևոր տրանսպորտային կապերից մեկը». Տիգրան Ավինյան
8509:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7308:18
«Ոստիկանությունն ու ՔԿ-ն պատրաստվո՞ւմ են հայտնել՝ պահպանվե՞լ են դեպքին վերաբերող բոլոր տեսագրությունները». Մհեր Կարագոզյան
13601:00
Հաքերները գաղտնի զեկույցներ են հրապարակել Բեռլինի ԱԹՍ-ների նկատմամբ խոցելիության մասին
23300:00