ԱԺ քննիչ հանձնաժողովների գործունեության ժամկետները երկարաձգվեցին
![]() 434 Երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ., 15:10 Դեկտեմբերի 10-ին ԱԺ-ն 77 կողմ, 19 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, առաջին ընթերցմամբ ընդունեց ««Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը և նախորդ օրը քննարկած մի շարք այլ օրինագծեր: Խորհրդարանը քվեարկությամբ համաձայնություն տվեց քննիչ «ՀՀ ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը և 2016-2019 թթ. ոլորտը սպասարկող, համակարգող և վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին հարցին: ԱԺ-ն քվերարկությամբ երկարաձգեց «2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող», «Արարատի և Արմավիրի մարզերում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովների գործունեության ժամկետը՝ օրենսդրությամբ սահմանված առավելագույն չափով՝ 6 ամսով: Դեկտեմբերի 11-ին խորհրդարանը կշարունակի աշխատանքը: Արագացված՝ առաջինից 2-րդ ընթերցում 24 ժամյա ռեժիմով կքննարկի ««Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Հիշեցնենք, որ դրանով առաջարկվում է հեռախոսային խոսակցություններն ինքնուրույն գաղտնալսելու իրավունք տալ ոստիկանությանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
