«Պատրիարքը չէր կարող իրեն այլ կերպ պահել». Ստեփան Դանիելյան
![]() 453 Կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ., 13:30 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պոլսի նորընտիր պատրիարքը քննադատել է ԱՄՆ սենատի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձևը, ինչը շատերի մոտ վրդովմունք է առաջացրել։ Թուրքիայի հայ համայնքը շատ մեծ ճնշումների տակ է գտնվում և պատրիարքը չի կարող իրեն այլ կերպ պահել։ Պատրիարքի հիմնական խնդիրը հայ համայնքի անվտանգության խնդիրն է ու նա դա պետք է ապահովի ցանկացած եղանակով և դա մենք պետք է հասկանանք և ընդունենք։ Համայնքից ինքնաոչնչացման գնով հերոսություն պետք չի պահանջել։ Հ. Գ. Իրանի հրեական համայնքը միշտ դատապարտել է Իսրայելի քաղաքականությունը, հրապարակայնորեն պաշտպանել է պաղեստինցիների իրավունքները և Իսրայելում ոչ ոք նրանց դավաճան չի համարում։ Հրեաների համար իրենց ցեղակիցների անվտանգության հարցը միշտ առաջին տեղում է եղել»։ Հիշեցնենք, որ թուրքական «Սաբահ» թերթի հետ զրույցում Պոլսի նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ԱՄՆ սենատի՝ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը որակել է «անբարոյական քայլ, քանի որ այն ուղղված է Թուրքիային Հայկական հարցի շուրջ անկյուն քշելուն»: «Նման բաները պետք չէ լուրջ ընդունել։ Ոչինչ չկա, որ ուղղակիորեն վերաբերում է մեզ, որում մենք պետք է ներգրավված լինենք: Որպես հայ՝ մենք վշտացած ենք, որ այն տառապանքը, որ տեղի է ունեցել այս հողերում 100 տարի առաջ, օգտագործվում է օտար երկրների խորհրդարանների կողմից որպես ռազմավարական, տնտեսական, քաղաքական ճնշման գործիք: Մենք դա անպատեհ ենք համարում մեր նախնիների նկատմամբ»,- ասել է Մաշալյանը: |

«Միկրոֆոն ա վրես, քֆուր չտաս»․ Նիկոլ Փաշինյանը՝ մարտունեցուն
14113:36
Քննիչը չի թույլատրել Գարեգին Երկրորդին՝ մասնակցել վրաց պատրիարքի հուղարկավորության արարողությանը (լուսանկար)
11713:24
«Երազում էի տեսնել հայոց թագավորին»․ մարտունեցի
11013:18
Մարտունեցին համբուրեց Նիկոլ Փաշինյանի ձեռքը (տեսանյութ)
15013:00
«Աշխարհով մեկ խայտառակվել ենք»․ Զարուհի Մուրադյան
16112:18
«Մարդիկ իրենց տավարը չեն կարողանում տանել սար, վախենում են»․ վարդենիսցի
15211:42
«Ադրբեջաներեն գիտե՞ք, հա՞»․ Նիկոլ Փաշինյանը՝ վարդենիսցուն
16611:24
«Մեր կաթը թանկացել է»․ վարդենիսցին՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
21411:12
