«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան

«Եթե այլընտրանքներն չլինեին՝ մասնավորապես ադրբեջանական բենզինը՝ Հայաստանում բենզինը կթանկանար այնքան, ինչքան միջազգային շուկաներում, երևի մի քանի հարյուր դրամով»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով բենզինի գնի թանկացմանը։ «Բենզինն ամբողջ աշխարհում շատ կտրուկ թանկացել է՝ անգամներով, մեզ մոտ տոկոսներով։ Նույնը հեղուկ գազի մասին ա»,- նշել է Պապոյանը։
Իսկ թե ցեմենտի գինն ինչու է բարձրացել՝ էկոնոմիկայի նախարարը պարզաբանել է․ «Այս պահին պատմական նվազագույնի վրա է հարևան երկրներից Հայաստան ներմուծվող ցեմենտի քանակը, Իրանից Վրաստանից և ՌԴ-ից ցեմենտի ներմուծման որոշակիորեն խնդիր կան։ Խնդիրը նրանում է, որ հարևան երկրները ևս ունեն ցեմենտի մեծ պահանջարկ և ամբողջ ծավալով մեր ներմուծողներին չեն կարողանում տրամադրել, միևնույն ժամանակ շինարարությունը Հայաստանում աճել է 25 տոկոսով, այսինքն՝ պահանջարկը մեծացել է 25 տոկոսով, և հետևաբար դա բերել է նրան, որ շուկայում որոշակիորեն դեֆիցիտ է առաջացել»։

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
86016.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
80715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
59114.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
129713.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
63612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
166510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
181409.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76009.11.2026, 15:18