«Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի ջարդարար Օգանովսկու հետ է քննարկում Արցախի հարցը». «Սասնա ծռեր»
![]() 1564 Երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2019 թ., 16:50 «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը ֆեյսբուքյան էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի ջարդարար Օգանովսկու հետ է քննարկում Արցախի հարցը: Երեկ՝ 2019 թ. դեկտեմբերի 23-ին, կայացած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները ստիպում են եզրակացնել, որ հատկապես Արցախի հարցում նա խրվում է հակասականության ճահճում: «Արցախը Հայաստան է և վերջ»-ին զուգահեռաբար նա պնդում է, որ Արցախը պետք է Հայաստանից անկախանա ու Հայաստանի հաշվին սուբյեկտանա, ուստի այնտեղի նախագահական ընտրությունների թատրոնը քննադատողները վտանգում են խաղաղությունը: Այս հակասականությունը այնքան է խորացել, որ հասել է ամոթալի արդյունքի. հեղափոխության առաջնորդ վարչապետը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անում Մարտի 1-ի և Բերձորի ջարդարար, տխրահռչակ գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) հետ միասին: Փաստորեն, անցած մեկուկես տարիների ընթացքում Արցախի դե յուրե միացումն ավարտելու նպատակով առկա խոչընդոտները վերացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը իրականում մնում է իր նախորդների գծի մեջ և, ավելին՝ փորձում է մեծացնել Արցախի սուբյեկտությունը: Դատապարտում ենք նման քաղաքականությունը և փաստում, որ այն էապես վտանգում է Արցախն ու ՀՀ ինքնիշխանությունը և ջուր է լցնում Մոսկվայի ու Բաքվի ջրաղացին»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
