«Բարձր պաշտոն զբաղեցնող անձինք զանգել, ամոթանք են տվել մշակութային գործիչներին». Լևոն Քոչարյան
![]() 402 Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2019 թ., 23:35 Այսօր 168 TV-ի եթերում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն անդրադարձել է մի խումբ մշակութային գործիչների հայատարարությանը, որով վերջինները պահանջում էին փոխել Քոչարյանի խափանման միջոցը: Անդրադառնալով այն դեպքերին, որ հայտարարության տակ ստորագրած որոշ անձինք հերքել են, որ իրենք չեն ստորագրել՝ Լևոն Քոչարյանն ասել է. «Եթե առաջնորդվենք այն ենթադրությամբ, թե առանց ինչ-որ մարդկանց իմացության իրենց անունն է գրվել երկրորդ նախագահին ազատ արձակելու կոչ անող մշակույթի գործիչների ցուցակում, ապա ինչո՞ւ 60, ոչ թե՝ 360, այսինքն՝ ինչ-որ սկզբունքով է այդ նախաձեռնությունն իրականացվել»: Նրա խոսքով՝ եղել են մարդիկ, որոնք նպատակահարմար չեն գտել միանալ այդ կոչին. «Հիմնականում պատճառ է բերվել, որ ոչ թե համաձայն չեն գաղափարին, այլ որ չեն ուզում լինել այն վիճակում, որում հայտնվեցին այս ցուցակում ընգրկված մարդիկ։ Իշխանության կողմից ցուցակում ընդգրկված մարդկանց նկատմամբ սկսվեց այս ատելության արշավը։ Ստորագրություն, որպես այդպիսին, չի եղել, այլ եղել է հայտարարությանը միանալը և որոշ մարդկանց համար բառախաղ դարձավ, թե ինչ-որ մեկն ասել է, որ ինքը թղթի տակ չի ստորագրել»,-ասել է նա: Քոչարյան կրտսերը նշել է, որ բացի մամուլում շրջանառվող անուններից կան մարդիկ, որոնց նկատմամբ ևս ճնշումներ են գործադրվել, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից. «Նույնիսկ բարձր պաշտոն զբաղեցնող անձինք են զանգել որոշ մշակութային գործիչների և ամոթանք տվել կամ վատ դրության մեջ դրել»,– ասել է Լևոն Քոչարյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
