2019-ին աշխարհում տեղի ունեցած կարևոր և հիշարժան իրադարձությունները

2019 թվականը շատ հագեցած էր աշխարհում տեղի ունեցած բազմաթիվ իրադարձություններով. բողոքի ակցիաներ, տարերային աղետներ, գիտական նվաճումներ և այլն:
Ամփոփելով տարին՝ ներկայացնում ենք 2019 թվականին աշխարհում տեղի ունեցած կարևոր և հիշարժան իրադարձություններից մի քանիսը:
1. Արվել է սև խոռոչի առաջին լուսանկարը
2019-ի ապրիլին Երկիր մոլորակը հիացավ մարդկության կողմից առաջին անգամ արված սև խոռոչի լուսանկարով: Սև խոռոչը գտվում է M87 գալակտիկայում: Գիտնականները պարզել են, որ այն մեծ է Երկիր մոլորակից 3 միլիոն անգամ:
2. Հրդեհ՝ Փարիզի Աստվածամոր տաճարում
Գարնանը աշխարհը ցնցվեց Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից: Մինչև այժմ էլ հրդեհի պատճառը հայտնի չէ: Հրդեհի հետևանքով փլուզվել է տաճարի կենտրոնական ծայրաձողը, զգալի վնաս է հասցվել ներքին հարդարանքին, եկեղեցու վերին պատերին ու պատուհաններին
3. Առաջին անգամ կանայք՝ բաց Տիեզերքում
NASA-ի տիեզերագնացներ Քրիստինա Քուքը և Ջեսիկա Մեյրը դուրս եկան բաց Տիեզերք՝ այնտեղ գտնվելով 7 ժամ:
4. Անտարկտիդայում սկսել է հալվել Լարսենի սառցադաշտը
Սառցադաշտից մի մասն առաջին անգամ առանձնացել է 1995-ին, երկրորդը՝ 2002-ին: Այժմ հալվում է սառցադաշտի մի հսկայական հատված, որը ձևավորվել է 12 հազար տարի առաջ:
Հենց Լարսենի սառցադաշտից է կախված համաշխարհային օվկիանոսի մակարդակը: 
5. Ամազոնի անտառների հրդեհը
Այս տարի հունիսին աշխարհը ցնցվեց Ամազոնի անտառների հրդեհներով: Բրազիլիայի տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտը հայտնել էր հրդեհների քանակի ռեկորդային աճի մասին:
6. ՌԴ Իրկուտսկի շրջանի ջրհեղեղը
Հուլիսին և օգոստոսին այս շրջանում տեղատարափ անձրևներ էին: Ափերից դուրս էին եկել 5 մեծ գետեր: Ջրհեղեղի հետևանքով ավերվել էին քաղաքներ, կամուրջներ: Բազմաթիվ մարդիկ անտուն էին մնացել:

Սեպտեմբերի 12-ին և 13-ին նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
4319:18
«Փաստեր, որոնք ապացուցում են, թե ինչպես է ստեղծվել Գագիկ Խաչատրյանին վերագրվող «միլիարդների» միֆը»․ փաստաբանական խումբ
6118:30
«Փոշու հոտը հեռվից խեղդում էր»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
8016:48
«Նմանօրինակ իրավիճակները ցանկացած տրանսպորտային միջոցում պատահող հնարավոր խնդիրներ են»․ Երևանի ավտոբուս (տեսանյութ)
8315:42
«Հութիները վերահսկողության տակ են վերցրել Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող կղզին»․ #Reuters
18915:01
«Հայաստանում սոսկալիորեն նվազ թիվ են կազմում բնույթով ազնվականները»․ Վարդան Ոսկանյան
7814:42
«Մարզային տրանսպորտի մուտքը Երևան սահմանափակելով՝ քաղաքացիների համար ստեղծվելու են նոր խնդիրներ»․ Մեսրոպ Առաքելյան
8214:36
«Գյուղերում մարդիկ բաներ են պատմում՝ գետինն եմ մտնում». Նիկոլ Փաշինյան
9913:00