Այսօր Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է

1952 թվականի այս օրը Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում ծնվել է Արցախյան ազատամարտի մասնակից, «Արցախի հերոս» Շահեն Մեղրյանը: Շ.Մեղրյանը առաջիններից էր, որ սկսել է կազմակերպել զինված ջոկատներ: 1991 թվականի հունիսին ազերիները, ռուսների օգնությամբ, գրավեցին Շահումյանի շրջանի 3 գյուղերը՝ Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ։ 1991 թվականին, Շահենը՝ իր ջոկատների հետ կազմակերպեց օպերացիա, որի արդյունքում սեպտեմբերի 11-13-ին ազատագրվեցին այդ երեք գյուղերը։
1992թ. հունիսին Շահեն Մեղրյանը Հաթերք գյուղում հավաքեց 25 հոգանոց ջոկատ և մտավ թշնամու թիկունք։ Հայդուկների անմիջական օգնությամբ ազատագրվեցին Մարտակերտի մի շարք գյուղեր՝ Հաթերքը, Ակնաբերդը, Մատաղիսը, Տոնաշենը, Դաստագիրը, Սարսանգի ջրամբարը:
1993թ. ապրիլի 17-ին ուղղաթիռը, որի մեջ էր Շահեն Մեղրյանը՝ իր զինակիցների հետ, խփվեց, և բոլորը զոհվեցին։
2014 թվականի հոկտեմբերի 24-ին Շահեն Մեղրյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը:

«Ամեն ինչ չէ, որ պետք է ներել». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
6803:06
«Դուք անընդհատ լսելու եք ձեր մասին ճշմարտությունը, քանի հատ ուզում եք ռազմավարական դատ սկսեք». Հովհաննես Իշխանյան
9202:06
«Մարդը կամ ունի հայրենիք, կամ անհայրենիք է». Հասմիկ Սողոմոնյան
9601:18
«Պատերազմը դադարեցնելու լուրից հետո զոհվեցին բոլորը». Ազատ Ադամյան
10700:54
«Կառավարության ընտրությունն է՝ խնամքի հաստատությունները թողնել առանց արտաքին հայացքի». Մուշեղ Հովսեփյան
9300:36
Բրազիլացին ձերբակալվել է ChatGPT-ով որդուն սպանելու ծրագրեր մշակելուց հետո
19800:12
«1992-ին միջազգային քաղաքական կոնյունկտուրան հարկադրեց Թուրքիային Հայաստանի վրա հարձակման փոխարեն գնալ տնտեսական ճնշման ճանապարհով». Արա Պողոսյան (լուսանկար)
7800:06
ԱՄՆ-ն կարող է լայնածավալ պատժամիջոցներ կիրառել Միջազգային քրեական դատարանի դեմ
190Երեկ, 23:48