Երեքշաբթի, 01 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Քո հատուցման ժամը սարսափելի մոտ է». Արտակ Գալստյան

«Քո հատուցման ժամը սարսափելի մոտ է». Արտակ Գալստյան
466
Կիրակի, 05 հունվարի, 2020 թ., 09:20

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այլևս ոչ մի անմեղ հայ արդարություն չի մուրալու իր դահճից:

2020-ը սկսեց քայլել Հայաստանում: Ի հեճուկս ցեղասպանների՝ հեղափոխությունն ամուր կանգնեց ոտքի վրա և հաստատուն քայլերով սկսեց շարժվել առաջ:
Վարչապետը հայտարարել է օրենքի երկիր և հավատարիմ է իր տեսլականին:
ՀՀ-ում իշխանությունը տարանջատված է երեք ճյուղի և բոլոր ճյուղերը պարտավոր են ծառայել ժողովրդին:
Երկրում արդարության համար պատասխանատու են իրավապահները և դատարանները:
Իրավապահների համար առաջին պատասխանատուն գլխավոր դատախազն է:
Ցավոք սրտի, Սերժի մնացորդը, որը պատասխանատու է հազարավոր խեղված ճակատագրերի համար, դեռ ՀՀ գլխավոր դատախազն է:
Ինչևէ, ունենք այն ինչ ունենք, կյանքը ցույց է տվել, որ ցանկացած հանցագործի կարելի է վերադաստիրակել, կամ ստիպել ապրել օրենքով:
Ըստ այդմ՝ խոսքս ուղղում եմ դեռևս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Արդեն 2020-ն է, հեղափոխությունից անցել է 2 տարի, մարդ առնվազն հիմար պետք է լինի, որ չհասկանա որ նախկին տերերդ այլևս չեն վերադառնալու և քո հատուցման ժամը սարսափելի մոտ է:
Սակայն դու կարող ես թեթևացնել քո վիճակը, քավես մեղքերդ, ապաշխարես, եթե ոչ հանուն քեզ, ապա՝ հանուն քո երեխաների, որպեսզի վերջիններս կարողանան հանգիստ քայլել այս երկրում և չամաչեն իրենց սերման փաստից:
Արթուր, քեզնից 2020-ին ոչ ոք այլևս արդարություն չի մուրալու, այլ պահանջելու ենք, որպեսզի դու՝
- հատիկ առ հատիկ ՀՀ վերադարձնես քո առերևույթ հանցավոր անգործության հետևանքով ՀՀ-ից փախած քո նախկին շեֆերին և ժողովրդից թալանած նրանց միլիոնները:
- 2020-ին պետք է ՀՀ վերադարձնես քո առերևույթ հանցավոր անգործության հետևանքով ՀՀ-ից վաճառված երեխաներին և պատժես այդ վաճառքն առերևույթ իրականացրած քո գործընկերներին:
- 2020-ին պետք է վերանայես քո կողմից ապօրինի, անմեղ դատապարտված անձանց գործերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020-ը առնետի տարի է, այլ ոչ թե՝ կապիկի:
- 2020-ին պետք է ներկայացնես բոլոր հիմնավորումները քո ձեռք բերված ունեցվածքի մասով և ինչը որ կլինի ավել, ինքնակամ պետք է վերադարձնես պետական բյուջե, թեկուզ և այն պատճառով, որ ունեցվածքդ ձեռք ես բերել մարդկային տառապանքների և անմեղների մայրերի արցունքների գնով:
- 2020-ի առաջին եռամսյակում դու պետք է ՀՀ վարչապետին՝ որպես հայ ժողովրդի միակ ներկայացուցչի, ներկայացնես բոլոր այն գործերով իրական պատկերը և ճշմարտությունը, որոնցով որ օգտվելով նրա մեծահոգությունից՝ ստել ես նրան:
- 2020-ի առաջին եռամսյակում պետք է ներկայացնես այն անձանց ցուցակը, որոնց որ առերևույթ ծառայել ես այս երկու տարին և հաշվետվություն պետք է ներկայացնես, թե ինչի դիմաց ես ծառայել նրանց:
- Մինչև գլխավոր դատախազի պաշտոնը թողնելը և դատարանի առջև կանգնելը, պարտավոր ես ՀՀ դատախազության համակարգից հեռացնել բոլոր կոռումպացված, պատվեր կատարող դատախազներին, տարբեր պաշտոններում նշանակված քո բարեկամներին, դու նրանց բոլորին ճանաչում ես, քանի որ բոլորը քո ընկերներն են:
Վերը նշվածի կատարումը կթեթևացնի քո մեղքը և կմեղմի պատիժդ:
Հ. Գ. Եթե մինչև հիմա չես հասկացել, որ Հայաստանը փոխվել է, որ արդեն հոգեհորդ՝ Սերժի երկիրը չէ և հույսդ կդնես նախկին միջոցներով պատասխանատվությունից խուսափելու վրա, ապա ամենայն լրջությամբ քեզ հիշեցնում եմ Աստծո դատաստանի անխուսափելիության և բումերանգի տիեզերական օրենքի մասին:
Ավելացնեմ նաև, որ Աստծուն ապացույցներ պետք չեն. նա տեսնում է ամեն ինչ և քո հոգու միակ փրկությունը կլինի ապաշխարելը: Այսօր արդեն 2020-ի հունվարի 4-ն է: Հաշվարկդ սկսված է»: