«2012-ից որոշակի պայմանավորվածություններ արդեն եղել են». Վովա Վարդանով

«Մենք, իսկապես, առաջին անգամ առաջ անցանք օդում: Բայց դա դեռ կայացած փաստ չէ. ուղղակի նախանշաններն են երևում»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ռազմական փորձագետ Վովա Վարդանովը՝ անդրադառնալով վերջերս ձեռք բերված նոր զինատեսակներին:
Նա նշել է, որ 2 կամ 4 ինքնաթիռները չեն կարող գերակայություն ապահովել օդում. «12-ն արդեն լրիվ բավարար կլինի, որ մենք օդում գերակայություն ունենանք:
Նա նշել է, որ այդ գործընթացները սկսվել են դեռևս 2012 թվականից. «Զինատեսակները բազմաֆունկցիոնալ են և կարելի է ասել, որ գրոհող բանակի կործանիչներ են, որոնք կարող են առաջ գնացող զորքերին ուղեկցել և վերևից ապահովել իրենց անվտանգ երթը դեպի հակառակորդի տարածքի խորքերը: Բայց դրա համար դու ամենաքիչը 4-5 տարի պետք է օդաչուներ պատրաստես: Փաստորեն, այդ պրոցեսը վաղուց է սկսվել: Ես որքանով տեղեկացված եմ, 2012-ից որոշակի պայմանավորվածություններ են եղել: 2014-ին հստակեցվել է: Երևի 2014-ից օդաչուները գնացել են ուսում ստանալու: Թե չէ ծիծաղելի բան կստացվի. 5 տարեկան երեխայի համար մեքենա առնես, որ 13 տարի հետո նոր վարորդական իրավունք ձեռք բերի»,- ասել է նա:
Մանրամասն՝ տեսանյութում:

«Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան
5103:06
«Առանձին երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ՀՀ հարաբերությունները». Մեդվեդև
12701:00
Կոբախիձեն՝ Հայաստանի հետ սահմանազատման ու ԹՐԻՓՓ-ի մասին
116Երեկ, 18:42
«Կիևի վրա հարվածներն իրականացվում են Զելենսկու գործողություններին ի պատասխան». ՌԴ ՊՆ
221Երեկ, 14:42
«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
240Երեկ, 11:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
239Երեկ, 10:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
135Երեկ, 09:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
127Երեկ, 09:12