Եվրոպացիների մոտ ընդդիմադիրները լռել են. «Հրապարակ»
![]() 479 Չորեքշաբթի, 05 փետրվարի, 2020 թ., 09:45 «Հրապարակ»-ը գրում է. «Անցած շաբաթ ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցած Հայաստանի պատվիրակությունը՝ ողջ կազմով, առանձնազրույց է ունեցել Հայաստանի հարցով համազեկուցողների հետ, որոնք կոշտ նախազգուշացում էին արել իշխանություններին՝ ՍԴ-ի հետ կապված։ Մեկուկես ժամանոց քննարկման օրակարգում 2 թեմա է եղել՝ դատական բարեփոխումներ եւ ատելության խոսքի տարածում։ Հիմնականում խոսել են վերջինի մասին, մեր պատգամավորներին հորդորել, որ Հայաստանում արմատավորվող այդ մթնոլորտը ոչ մի լավ տեղ չի տանում, վկայակոչել են այլ երկրների օրինակներ։ Հատկապես ակտիվ է եղել պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, ինչը գրավել է եվրոպացի գործընկերների ուշադրությունը, և նրանք մի քանի անգամ ցուցադրաբար ընդդիմադիրներին են ձայնի իրավունք տվել։ Որքան էլ զարմանալի է, ընդդիմադիր պատգամավորները բառ անգամ չեն արտաբերել ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի և օրենսդիր ու գործադիր իշխանությունների կողմից ակնհայտ ճնշումների մասին։ Ինչո՞ւ։ «Ավելի կարևոր հարցեր ենք քննարկել»,- ասաց Էդմոն Մարուքյանը։ Մի ամբողջ երկրի կյանքն այդ հարցի պատճառով կաթվածահար է եղել, դուք կարծում եք, որ կար ավելի՞ կարեւոր հարց։ «Ես ասացի, որ ավելի կարևոր հարց ենք քննարկել»։ Իրականում ընդդիմադիրները վախեցել են, որ եթե ծպտուն հանեն, իրենց կփռեն ասֆալտին, կծեփեն պատերին, թաթիկներն էլ կկտրեն»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
