«Քո պատիժը կայանալու է». Ռոմանոս Պետրոսյան
![]() 505 Չորեքշաբթի, 05 փետրվարի, 2020 թ., 10:35 Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք քո հոխորտանքին չենք պատասխանի նույն քո ոճով՝ «փողոցի ժարգոնով» և կեղծ հերոսի կեցվածքով. դա մեր գործելաոճին ու տեսակին հարիր չէ, նաև՝ այդ դաշտում քո տեսակը, իհարկե, անմրցելի է, բայց ոչ երբեք՝ անհաղթելի։ Իսկ թե քանիսի հերոսն էիր այսօր, կողքիդ խմբվածների ով լինելուց ու քանակից կարելի էր կռահել։ ՀՀ-ում այլևս գործում է Օրենքի Գերակայությունը, և ինքնադատաստանի ժամանակներն անցյալում են. օրենքի ուժով է, իհարկե, քո պատիժը կայանալու, պարզապես մի փոքր համբերել է պետք, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը ողնաշարը վերջնականորեն չի ուղղել։ Իսկ այն, որ մեր պետության որակի ու ժողովրդի ընկալման առումով ձեր տեսակն այլևս անվերադարձ մերժված է, դա աներկբա է։ Գուցե թավիշը ձեր տեսակի համար այլևս անտեղի ճոխություն է, բայց և իրավական պետության ներսում իրավապահ համակարգի կողմից բացառապես օրենքի դաշտում գործելը երբևէ շատ կամ ավելորդ չի կարող լինել. դա էլ անվիճելի է, և դա էր մեր երազանքների պետությունը, և դա ունենք այսօր։ Չփորձեք ձեր ցինիկությամբ չափելու Պետությանս ու Ժողովրդիս համբերությունը...»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
