«Նույն զորամասից մի քանի ամիս առաջ Առաքել Մովսիսյանի որդու վերաբերյալ ստացել ենք ահազանգ»․ ՊՆ գնդապետ
![]() 437 Չորեքշաբթի, 05 փետրվարի, 2020 թ., 22:35 ՀՀ Պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է հունվարի 30-ին Արցախում ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքին, և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպմանը զինծառայողի հարազատների հետ. «Կոնկրետ պաշտպանության նախարարի և այլ պաշտոնատար անձանց այնտեղ լինելը պայմանավորված էր առավելապես բարոյական պարտքով։ Այս պարագայում խոսքը վերաբերում էր բարոյական պարտքին։ Չեմ կարող պնդել, որ արարքի որակման վրա ազդեցություն կարող է գործել։ Նախարարն այս պահին չի կարող արարքին որակում տալ, ոչ մի առնչություն չունի քննության հետ»,- ասել է Ավետիսյանը։ Այս տարի արդեն ՀՀ Զինված ուժերում կա ոչ մարտական 4 մահվան և 9 վիրավորման դեպք, ընդ որում՝ 2-ը որակվել են որպես ինքնասպանություն։ Հարցին՝ սա նշանակո՞ւմ է, որ ՀՀ ՊՆ-ը լիովին չի տիրապետում զորամասերում տիրող իրավիճակին, Ավետիսյանը պատասխանել է. «Կա բավականին արդյունավետ հետադարձ կապ։ Այն խնդիրները, որոնք առկա են, հասանելի են նաև մեզ, և մենք աշխատում ենք շատ ինտենսիվ: Այն ամենը, ինչ կարելի է անել համատեղ ուժերով, անում ենք»։ Նրա խոսքով՝ իրենց կենտրոնն անցյալ տարի 47 հազար ահազանգ է ստացել զինծառայողներից ու նրանց ընտանիքներից. «Զինվորների մոտ պետք է լինի խնդիրները բարձրաձայնելու պատասխանատվություն և համարձակություն: Նույն զորամասից մի քանի ամիս առաջ Առաքել Մովսիսյանի որդու վերաբերյալ ստացել ենք ահազանգ, ձեռնարկել ենք համապատասխան քայլեր։ Թեժ գիծ էր զանգել կոնկրետ զինծառայողի ընտանիքի անդամ՝ մորաքույր, նշել էր, որ այնտեղ ինչ-որ ճնշումներ կան։ Ճնշումների հիման վրա անմիջապես կապ ենք հաստատել ռազմական ոստիկանության հետ, նախարարը գրություն է ուղարկել Արցախի ՊՆ»,- պատմել է Ավետիսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: |

Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ (լուսանկար)
9708:18
«Գնդապետ հերոսի դեմքը կվերականգնվի, նրան ծաղրող նիկոլականների դեմքը երբեք բարոյական չի դառնա»․ Նաիրի Հոխիկյան
25901:06
«Ստոկհոլմում արհեստական բանականության կառավարմամբ սրճարան է բացվել». #AFP
41300:57
«Աշակերտուհիների բռնաբարության դեպքով քրգործ կա, բայց չկա պատշաճ քննություն»․ Սյուզի Բադոյան
24900:12
Հինգերորդ օրն է՝ Կանդազը հացադուլ է անում, բայց ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան
300Երեկ, 23:54
«Մանկապղծություն, վենդետա․ ՆԳՆ-ն դեպքը ծածուկ է պահում, մանկապիղծներն ազատության մեջ են»․ Սյուզի Բադոյան
312Երեկ, 22:06
Բագրատ Սրբազանը աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության մասին
239Երեկ, 21:42
««Նախկիների» ժամանակ՝ 2 անկախ պետականություն, «ներկաների» ժամանակ՝ արհեստական շնչառությամբ ապրող հարենիք»․ Սենոր Հասրաթյան
277Երեկ, 17:30
