«Վանեցյանը չի դիմացել Մինասյանի հմայիչ ժպիտին և աստղաբաշխական կարողությանը». Արտակ Գալստյան
![]() 440 Ուրբաթ, 07 փետրվարի, 2020 թ., 15:15 Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ և ո՞ւմ պատճառով է ժողովուրդը «դժգոհ» վարչապետից. բացահայտեց Վանեցյանը Երեկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը խմբագիրների հետ իր «աննախադեպ» հանդիպման ժամանակ դարակազմիկ արտահայտություններ կատարեց։ 4․ Որ չի կարելի երկիրը բաժանել սևերի և սպիտակների: 5․ Որ հանդիպում է ունեցել Սերժի փեսա Միքայել Մինասյանի հետ վարչապետի հանձնարարությամբ։ 6․ Որ Ռոբերտ Քոչարյանն ապօրինի է գտնվում կալանքի տակ։ 7․ Որ ինքը մտնում է քաղաքականություն։ 1․ Սպայի պատիվ հասկացությունը դա ոչ թե իրավաբանական, այլ արժեհամակարգային կատեգորիա է։ Այն իր մեջ պարունակում է մինիմում երեք պարտադիր պայման՝ արժանապատվություն, շնորհակալության զգացում, երդմանը հավատարմություն։ 2․ Ժողովուրդն իրոք դժգոհ է վարչապետից, որովհետև արդար դատարանի առջև կանգնած չեն նախկին հանցագործները, որ երկրից թալանվածը վերադարձված չէ, նույնիսկ խոսակցություններ են գնում, որ վարչապետը այդ առումով ունի պայմանավորվածություններ նախկինների հետ և հեղափոխությունը դա թատրոն էր։ Արթուր Վանեցյանը փաստացի հերքեց այս վարկածը, ըստ նրա հայտարարության պարզվեց, որ վարչապետը չունի ոչ մի պայմանավորվածություն նախկինների հետ, ավելին տվել է հստակ կարգադրություններ հանցագործներին պատժելու և թալանը վերադարձնելու ուղղությամբ, բայց ԱԱԾ տնօրեն Վանեցյանը չի ասել «ЕСТЬ» և չի կատարել այդ կարգադրությունները, որի համար էլ պաշտոնանկ է արվել։ Անկեղծ ասած, այսքանից հետո ես էլ եմ «դժգոհ» վարչապետից, որ Արթուր Վանեցյանի տեսակը դեռ ազատության մեջ է և դեռևս կրում է գեներալական ուսադիրներ։ 3․ Երկրում չկա սև և սպիտակ, կա ժողովուրդ և թշնամի օկուպանտներ և ով կսատարի թշնամուն, նա կլինի հայրենիքի դավաճան։ Գոնե այսքանը պետք է պարզ լիներ Արթուր Վանեցյանին։ 4․ Կարծում եմ, որ Արթուր Վանեցյանը եկել է այն եզրահանգման, որ Քոչարյանն ապօրինի է կալանքի տակ, իր և Միքայել Մինասյանի հանդիպումից հետո, որտեղ գնացել էր վարչապետի հանձնարարությամբ, բայց դուրս է եկել որպես հավատացյալ հակահեղափոխական, հավանաբար, չի դիմացել Միքայել Մինասյանի հմայիչ ժպիտին և աստղաբաշխական կարողությանը։ 5․ Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի քաղաքականություն մտնելուն, ապա կասեմ հետևյալը՝ «քաղաքականությունն անբարոյականություն է, բայց դրանով նույնպես պետք է զբաղվեն բարոյական մարդիկ», այս համատեքստում կարծում եմ՝ Արթուր Վանեցյանը քաղաքականության մեջ նույնպես անելիք չունի և ուղղակի պետք է «աշոծյան» լինի, քանի դեռ ուշ չէ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
